Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանը պետք է հրաժարվի միայն հումքի արտահանման տնտեսությունից և անցնի բարձր ավելացված արժեք ունեցող արտադրությունների ստեղծման ճանապարհով։ Այս մասին Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը։

Մայիսի 11-ին կայացած հանդիպման ընթացքում Կարապետյանը ներկայացրել է հայկական գյուղատնտեսական արտադրանքը համաշխարհային շուկաներ դուրս բերելու իր ռազմավարությունը՝ շեշտադրելով, որ երկրի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է ոչ միայն բերք արտադրել, այլև այն վերածել մրցունակ վերջնական արտադրանքի։

Հանդիպումը տեղի է ունեցել Կարապետյանի առանձնատան բակում, քանի որ նա գտնվում է տնային կալանքի տակ և հնարավորություն չունի ընտրողների հետ հանդիպումներ անցկացնել այլ վայրերում։
Կարապետյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսության ամենախոցելի կողմերից մեկը շարունակում է մնալ ֆերմերների կախվածությունը արտաքին լոգիստիկ ուղիներից, մասնավորապես՝ Վերին Լարսի անցակետից։ Նրա գնահատմամբ՝ յուրաքանչյուր փակ ճանապարհ կամ արտահանման գործընթացում առաջացած խոչընդոտ անմիջապես ծանր հարված է հասցնում գյուղացուն։

Քաղաքական գործիչը նշել է, որ անընդունելի է այն իրավիճակը, երբ գյուղացիները ստիպված են լինում բերքը վաճառել չնչին գնով կամ անգամ ոչնչացնել այն՝ արտահանման խնդիրների պատճառով։ Նրա համոզմամբ՝ խնդրի լուծումը վերամշակող արտադրությունների զարգացումն է հենց մարզերում։
«Երբ մենք ստեղծում ենք ավելացված արժեք, վախը, թե այսօր Լարսը բաց է, թե փակ, անհետանում է։ Եթե ապրանքը վերամշակված է, մենք կարող ենք այն այսօր հապճեպ չվաճառել, այլ իրացնել մի քանի ամիս անց՝ շատ ավելի շահավետ գնով»,- պարզաբանել է բարերարը։

Կարապետյանի ներկայացրած ծրագրի առանցքում հայկական գյուղմթերքի վերափոխումն է բարձրորակ պատրաստի արտադրանքի։ Նրա խոսքով՝ հայկական ծիրանը, խաղողը և մյուս գյուղատնտեսական մթերքները պետք է միջազգային շուկաներ դուրս գան ոչ թե որպես հումք, այլ որպես ազգային բրենդ ներկայացնող պատրաստի արտադրանք։ Այդ մոտեցումը, ըստ նրա, թույլ կտա բազմապատկել գյուղական համայնքների եկամուտները, ստեղծել նոր աշխատատեղեր և ամրապնդել Հայաստանի դիրքերը միջազգային շուկայում։

Նրա հայտարարությունները հնչել են Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ընթացքում, որը, քաղաքական շրջանակներում հնչող գնահատականների համաձայն, ընթանում է լարված և անհավասար պայմաններում։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը շարունակում է գտնվել տնային կալանքի տակ և զրկված է ընտրողների հետ անմիջական հանդիպումների ու ազատ քարոզչություն իրականացնելու հնարավորությունից, ինչը շարունակում է մնալ հանրային և քաղաքական քննարկումների թեմա։

Քաղաքական դիտորդների գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը լրացուցիչ լարում է հաղորդում նախընտրական գործընթացներին և նոր հարցադրումներ առաջացնում ընտրական հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Սամվել Կարապետյանի թիմը շարունակում է իր ծրագրերն ու տնտեսական առաջարկները ներկայացնել տարբեր ձևաչափերով՝ շեշտադրելով, որ երկրի զարգացման հիմքում պետք է լինի արտադրող, աշխատող և սեփական երկրի ապագան կառուցող քաղաքացին։

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»