Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ. Մհեր Ավետիսյան

ԲԼՈԳ
Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պարզ քաղաքացու աչքերով

Մի կողմից Հայաստանի ղեկավարը հայտարարում է, որ արդեն խաղաղություն է, մյուս կողմից՝ նույն ղեկավարը հայտարարում է, որ եթե ինձ չընտրեք, պատերազմ է սկսվելու։

Ալիևը հայտարարում է, որ Հայաստանում ընդդիմությունը ռևանշիստական տրամադրություններ ունի, և իրենք ուշի-ուշով հետևում են Հայաստանում տեղի ունեցող ընտրություններին՝ փաստացի ակնարկելով, որ եթե ընդդիմությունը գա իշխանության, Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել Հայաստանի հետ՝ փաստացի հաստատելով Հայաստանի ղեկավարի այն պնդումը, որ եթե ինքը չընտրվի՝ պատերազմ է սկսվելու։

Արևմուտքը պատրաստվում է արդեն իսկ բացեիբաց պատերազմի մեր գլխավոր և միակ դաշնակից Ռուսաստանի հետ, բայց Հայաստանը այդ նույն Արևմուտքին հրավիրում է Հայաստան, այդ թվում նաև Զելենսկուն, և ստեղծում հակառուսական տրամադրություններ՝ առաջացնելով ակնհայտորեն Մոսկվայի, եթե չասենք՝ զայրույթը, ապա Հայաստանի անհասկանալի վերաբերմունքը
գործողությունների նկատմամբ, և հայտարարում է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ մնում է ԵԱՏՄ-ում, թե գնում է դեպի Եվրամիություն։

Ավելին՝ նախագահ Պուտինը հայտարարում է, որ չի բացառվում, որ առաջիկայում ԵԱՏՄ-ի նիստում քննարկվի Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության շարունակության խնդիրը։

Եվ ահա, նման իրավիճակում մենք տեսնում ենք քարոզարշավ, որտեղ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը ուրախ-զվարթ հանդիպում են ժողովրդին, պարում են, ուրախանում են, երգում են և ստեղծում են տպավորություն, որ ամեն ինչ նորմալ է, բոլոր խնդիրները լուծված են, և Հայաստանը գնում է դեպի զարգացում, այլևս խաղաղություն է, և այլն, և այլն...

Հիմա Հայաստանի պարզ քաղաքացին՝ տեսնելով իր շուրջ ձևավորված քաղաքական, աշխարհաքաղաքական գործընթացները և մյուս կողմից՝ իր քաղաքական էլիտաների պարն ու ուրախ տրամադրությունը, ի՞նչ պետք է անի, ի՞նչ ընտրություն պետք է կատարի, ինչպե՞ս պետք է ապրի։

Պարզ քաղաքացին ուղղակի կարող է խելագարության հասնել, եթե վերլուծի այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի շուրջ, և տեսնի, թե ինչպիսի ոչ ադեկվատ վերաբերմունք ունեն այդ ամենին մեր այսպես կոչված քաղաքական էլիտաները։

Ակնհայտ է, որ պատերազմում պարտված և անվտանգության ճարտարապետություն չունեցող երկրում ներքաղաքական օրակարգեր չեն կարող լինել։ Ցավալի է, որ սա չեն հասկանում մեր քաղաքական էլիտաները և չեն փորձում ամեն բան թողնել մի կողմ, այդ թվում՝ ընտրություններ կոչեցյալ ֆարսը, և զբաղվել երկրի անվտանգության ճարտարապետության վերականգնմամբ։

Ընտրությունների պետք է գնալ, երբ երկրի անվտանգության խնդիրները լուծված են, երբ թշնամիներդ, գեոպոլիտիկ խաղացողները հնարավորություն չունեն քո իսկ ընտրությունները օգտագործել քեզ շանտաժ անելու և քո երկիրն էլ ավելի թուլացնելու համար։

Սրանք պարզ քաղաքական ճշմարտություններ են, բայց քանի որ մեր էլիտաները շատ խելացի են և ամեն ինչ գիտեն, չգիտես ինչու այս պրիմիտիվ բաները չեն հասկանում։ Չեն հասկանում, քանզի առաջնորդվում են բացառապես սեփական անձնական շահերով և պայքարում են բացառապես իշխանությունը պահելու կամ իշխանության հասնելու նպատակով։

Մենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ, քանզի այս ընտրությունները մի կողմից դիտարկվում են այնպես, որ եթե մեր ժողովուրդը սխալ ընտրություն կատարի՝ պատերազմի մեջ է հայտնվելու, մյուս կողմից՝ այս ընտրություններն արդեն սկսում են ընկալվել այնպես, որ եթե մենք ճիշտ ընտրություն չկատարենք՝ Հայաստանի հակառուսական գործողությունները կարող են դիտարկվել արդեն ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլ նաև հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումը։

Մենք ապրում ենք նման իրավիճակում, և մեր ամենամեծ ձեռքբերումը, որպես ժողովուրդ, կլինի այն, որ գոնե «չխելագարվենք»։
 
1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՕգոստոսին Հայաստանում սկսվում է նոր ալիքՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանՋո Բայդենը պայքարում է մետաստատիկ քաղցկեղի դեմ. նա նկատելիորեն թուլացել է․ WP29-ամյա տղամարդը առևանգել է նորապսակ զույգի երեխային՝ հարսանիքի ժամանակԼիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին Դիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանԱրաղչին Լավրովին հայտնել է իրանական նավի վրա hարվածի համար Ուկրաինային պատասխանելու Իրանի իրավունքի մասին Փաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՌուսաստանն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում Պարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ․ 20-ամյա տղան պատմում է, թե ինչպես է սպшնել մորը Մենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը. Նեթանյահու Երբ կավարտվի ռnւս-nւկրաինական պատերազմըՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը էապես չի փոխվի Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Եթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա ԿոստանյանԵղվարդի ապօրինի hրաձգարանում զինանnց է հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) «Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Հաճախակի քոր, մաշկի գունափոխում, ինչպես է զարգանում թաքնված քաղցկեղըԳազ չի լինի հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջ100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել էԴանա Ուայթը հայտնել է վնասվածքի պատճառով Քոնոր Մաքգրեգորի բացակայության ժամկետը Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիuտների վարքագիծը. Բաղայի Ավետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցԹրամփը դիտարկում է Իրանի հետ իրավիճակի զարգացման երեք տարբերակ. NYT Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել է Երևանում 46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողության կասկածանքով Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է