Երևան, 25.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում նկատվող լարվածությունը վաղուց դուրս է եկել սոսկ դիվանագիտական հայտարարությունների տիրույթից։ Այն աստիճանաբար վերածվում է հստակ տնտեսական ճնշումների գործիքակազմի, որն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Այս համատեքստում հարց է առաջանում՝ ո՞րն է Մոսկվայի որդեգրած մարտավարության նպատակը, և ինչո՞ւ է թիրախավորվում հենց հանրության ամենախոցելի խավը։

Այս իրավիճակը հասկանալու համար բավական է համեմատել այն մեթոդները, որոնցով աշխարհաքաղաքական կենտրոնները փորձում են ազդեցություն հաստատել տարածաշրջանում։ Աշխարհաքաղաքական ազդեցության տարածման հարցում Արևմուտքը և Ռուսաստանը տարիներ շարունակ կիրառել են սկզբունքորեն տարբերվող մոդելներ։ Տասնամյակներ շարունակ Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի և Եվրոպական միության, Հայաստանում գործել է «փափուկ ուժի» միջոցով՝ հասարակական կազմակերպությունների, կրթական ծրագրերի և մեդիա տիրույթի օգնությամբ փորձելով աստիճանաբար, երկարաժամկետ կտրվածքով ազդել հանրային կարծիքի, արժեքային համակարգի և ժողովրդավարական ինստիտուտների վրա։

Ի տարբերություն սրա, Ռուսաստանը երկար ժամանակ սպասողական դիրք էր գրավել և չէր զբաղվում հայաստանյան հանրության շրջանում սեփական իմիջի սոցիալական կառուցմամբ, քանի որ լիովին վստահ էր իր աշխարհագրական, ռազմական և տնտեսական մենաշնորհային դիրքերի վրա։ Սակայն, երբ իրավիճակը հասավ քաղաքական ճգնաժամի, և ակնհայտ դարձան հայացքների տարաձայնությունները Մոսկվայի և Երևանի միջև, Ռուսաստանը ընտրեց ոչ թե երկխոսության կամ հանրային դիսկուրսի, այլ ուղղակի և կոշտ տնտեսական լծակների կիրառման ճանապարհը։ Այս ամենն առավել ցայտուն ու նկատելի է դառնում Հայաստանում ընտրական գործընթացների համատեքստում։ Գործող իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի քաղաքական վերարտադրությունը կանխելու և իր համար ոչ ցանկալի սցենարները բացառելու համար Մոսկվան սկսել է բացահայտ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ։ Սա արտահայտվում է Վերին Լարսում մաքսային անցակետերի անվերջ խստացումներով, սանիտարական տարատեսակ արգելքներով ու արտահանման արհեստական սահմանափակումներով։

Այս պատժիչ մարտավարության ամենացավոտ ու անարդար կողմն այն է, որ դրանից ամենևին չի տուժում քաղաքական էլիտան։ Հարվածը հասնում է երկրի տնտեսության ամենախոցելի հիմքին՝ գյուղատնտեսներին, մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Այս մարդիկ, ովքեր վարկային մեծ պարտավորությունների տակ են, և ում տարեկան եկամուտը կախված է մի քանի շաբաթվա բերքահավաքից ու դեպի ՌԴ արտահանումից, այսօր կանգնած են ֆինանսական կործանման առաջ։ Տեղական արտադրողները տասնամյակներ շարունակ իրենց լոգիստիկան և արտադրանքի ստանդարտները հարմարեցրել են ռուսական շուկային, նրանք կենսականորեն կապված են Ռուսաստանի տնտեսության հետ և այժմ կանգնել են գոյութենական լուրջ խնդրի առաջ, ինչը հղի է սոցիալական մեծ աղետով։

Ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանություններից պահանջվում է ծայրահեղ հեռատեսություն, պրագմատիզմ և օպերատիվություն։ Թեև արտահանման շուկաների աշխարհագրության երկարաժամկետ դիվերսիֆիկացումը դեպի Մերձավոր Արևելք, ԵՄ, Ծոցի երկրներ կամ Հնդկաստան կարևոր է, այդուամենայնիվ, այսօր հրատապ հրամայական է րոպե առաջ և արագորեն լուծել ԵԱՏՄ-ի հետ կապված բոլոր կախված հարցերը։ Ապրանքների ազատ տեղաշարժի արգելափակումը խախտում է հենց այդ կառույցի հիմնարար պայմանագիրը, ուստի Երևանը պետք է ակտիվացնի ինստիտուցիոնալ, այլ ոչ թե անձնավորված դիվանագիտությունը՝ իրավական հարթակում պաշտպանելու սեփական արտադրողների շահերը։ Դրան զուգահեռ, պետությունը պետք է հրատապ հակաճգնաժամային «անվտանգության բարձիկներ» ստեղծի տուժած խավերի համար՝ ներառելով վարկային արձակուրդներ և սուբսիդավորում, ինչպես նաև ներսում խստացնի տեխնիկական ստանդարտների լաբորատոր ստուգումները, որպեսզի քաղաքական դրդապատճառներով կիրառվող արգելքները զրկվեն որևէ իրավական պատրվակից։

Միևնույն ժամանակ, խիստ անհրաժեշտ է ուղիղ կոչ հղել Ռուսաստանի իշխանություններին՝ սեփական քաղաքական խնդիրներն ու դժգոհությունները չլուծել Հայաստանի շարքային քաղաքացիների հաշվին։ Ի վերջո, հայ ժողովուրդը պատմականորեն եղել և մնում է Ռուսաստանի և ռուսների բարեկամ ժողովուրդը։ Մեր հանրություններն օրգանապես կապված են միմյանց հետ, ինչի վառ ու անխոցելի ապացույցն է հենց Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայերի հսկայական քանակը, որն իր ծավալով գրեթե հավասար է Հայաստանի բնակչությանը։ Այս միլիոնավոր մարդկային ճակատագրերն ու տնտեսական թելերը թույլ չեն տալիս երկկողմ հարաբերությունները դիտարկել սոսկ պահի քաղաքական կոնյունկտուրայի տեսանկյունից։

Մոսկվայում պետք է հստակ գիտակցեն, որ քաղաքական տարաձայնությունները Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև անցողիկ են, իսկ ժողովուրդների դարավոր կապերը՝ մշտական։ Ուստի, Ռուսաստանը պետք է ավելի կառուցողական այլ լուծումներ գտնի իր քաղաքական տարաձայնությունները հարթելու համար, որպեսզի դրանից չտուժեն հասարակ մարդիկ, և վերջնականապես չխարխլվի այն հսկայական վստահության կապիտալը, որը դարերով ձևավորվել է երկու բարեկամ ժողովուրդների միջև։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 25-ին «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ»Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ Հայտնի է՝ ով է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի առաջատար թեկնածունՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի օգոստոսի 26-ին տարբեր ժամերի Ոստիկանության գվարդիայի ծառայողները 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 600 հանցագործության դեպք են բացահայտել Ո՞վ ո՞ւմ և ի՞նչ է պարտք. քաղաքական իլյուզիոնիստն ու փշրվող պատրանքները. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Անցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ»Անսպասելի շրջադարձ իշխանության համարԱյս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՌուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Փաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՌուսաստանում իբր նոր մnբիլիզացիայի մասին լուրերը կեղծ են. Պեսկով Շարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժը«Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Կինը չի նկատել իր 11 ամսական որդուն և մեքենայով վրшերթի է ենթարկել նրան․ բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքըՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները Օմանի մոտ հարձակում է եղել տանկերի վրա Մարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԱՄՆ-ը չի բացառում Իրանի ուղղությամբ hարվածների վերսկսումը. Հեգսեթ «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ»Իշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԱվագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ»3 կենդանակերպի նշաններին աշնանը արտառոց փոփոխություններ են սպասվումՔանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»Ինչո՞ւ Ալվարեսին թույլ չտվեցին տեղափոխվել «Բարսելոնա»Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ»Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ»Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում օգոստոսի 25/26-ին լույս չի լինելուՍաստիկ շոգը կշարունակվի՞․ Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսի 25-26-ինՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրելԻՀՊԿ․ Վաշինգտոնն ի վիճակի չէ բացել Հորմուզի նեղուցը նավարկության համարՍևանի լողափում ջրափրկարարները երեք քաղաքացու և հեծանվանավակն ափ են վերադարձրելՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն չի իրականացնումԲարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարություն է տարածելԱնցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականները«Էլեկտրոլիֆտ» ընկերության աշխատակիցը 7-րդ հարկից վայր է ընկել և հայտնվել վերելակի հորանում․ բժիշկները արձանագրել են նրա մահըԲանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան Դումիկյան