Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում ավարտված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները շարունակում են մնալ ներքաղաքական քննարկումների կենտրոնում, և տարբեր քաղաքական միավորներ տարբեր կերպ են արձագանքում ստեղծված իրավիճակին։ Այս համատեքստում հատկապես հետաքրքիր է վերջին տարիներին Հայաստանի ներքաղաքական կյանքում բավականին ակտիվ գործունեություն ծավալած «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման արձագանքը։ Թեև Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները դեռևս չեն ամփոփվել, միավորման խորհուրդն արդեն հանդես է եկել հստակ քաղաքական գնահատականով՝ ներկայացնելով իր դիրքորոշումը կայացած քվեարկության վերաբերյալ։

Միավորումը դրական է համարում ընտրություններին ՀՀ քաղաքացիների բարձր մասնակցությունը։ Այդուհանդերձ, ըստ հայտարարության, քվեարկության նախնական արդյունքները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամքը, ինչի համար մատնանշվում է չորս ակներև պատճառ։

Նախ՝ ընտրական գործընթացն անցել է խիստ անհավասար պայմաններում, քանի որ հիմնական ընդդիմադիր ուժերից մեկի՝ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը, գտնվելով անազատության մեջ, զրկված է եղել լիարժեք քարոզչության հնարավորությունից, իսկ նախընտրական շրջանում ձերբակալվել կամ կալանավորվել են նաև առաջատար ընդդիմադիր գործիչներ Անդրանիկ Թևանյանը, Ալեքսան Ալեքսանյանը, պատգամավորության այլ թեկնածուներ ու ակտիվիստներ։ Որպես հաջորդ պատճառներ նշվում են վարչական ռեսուրսի զանգվածային չարաշահումը՝ պետական ու համայնքային աշխատակիցների կազմակերպված բերումով ու ուղղորդմամբ, ընտրությունների ընթացքը վախի ու ահաբեկման, Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված սպառնալիքների ու ատելության քարոզի պայմաններում, ինչպես նաև օտար երկրների բարձրաստիճան պաշտոնյաների անթաքույց միջամտությունն ու աջակցությունը գործող վարչախմբին։

Հաշվի առնելով, որ ընտրությունները չեն անցել ազատ ու արդար, «ՀայաՔվեն» անհրաժեշտ է համարում արդյունքների հետևողական վիճարկումը Սահմանադրական դատարանում՝ դրանք չեղարկելու և նոր ընտրություններ անցկացնելու հեռանկարով։ Միևնույն ժամանակ միավորումն արձանագրում է, որ անգամ այս ճնշումների պարագայում գործող վարչախումբը մանդատ չստացավ երկրին «ալիևյան սահմանադրություն» պարտադրելու, ինչպես նաև Ազգային ժողովում միանձնյա սահմանադրական օրենքներ փոփոխելու և պետական անկախ մարմինների ղեկավարների պաշտոններում իր դրածոներին նշանակելու համար։

Ստեղծված պայմաններում «ՀայաՔվեն» համոզմունք է հայտնում, որ ժողովրդի իրական քվեն ստացած ուժերը հնարավորություն ունեն խափանելու գործող վարչախմբի ծրագրերը և ժամանակի ընթացքում հեռացնելու նրան իշխանությունից, ուստի պատրաստակամություն է հայտնում շարունակել հետևողական պայքարը օրինական բոլոր եղանակներով և այդ հարցում ակնկալում է համախոհների աջակցությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըՄարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» Երևանում | Տարբեր հրազեններից պարկուճներ, գնդակ, բիտաներ«Բարսելոնա»-ն ստիպված կլինի մի քանի ամսով կրկին լքել Կամպ Նոուն Իշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ ԱկոպյանՈ՞ր մրգերն ու բանջարեղենն են Հայաստանում ավելի շատ թունաքիմիկատների ռիսկի տակ․ ինչ են ցույց տալիս ստուգումները«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինԻրանի դեմ ԱՄՆ-ի մարտшկան գործողությունների հետևանքով զnhված ամերիկյան զինծառայnղների թիվն ավելացել է մինչև 19 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՀույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի 2 տարեկան երեխան ընկել է հինգերորդ հարկի պատուհանից․ մանրամասներԻնչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Ուիթկոֆը միջնորդների միջոցով Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանել Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններին