Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ զինվորներին կսովորեցնեն կռվել Ռուսաստանի դեմ․ Զախարովան ՀՀ-ում ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու որոշումը, հատկապես Նիկոլ Փաշինյանի այն պնդման ֆոնին, թե իբր կառույցն ինքն է դուրս եկել երկրից, «բարդ տրամաբանության» արդյունք է. Երևանն այժմ ինչ-ինչ պատճառներով սառեցնում է մի կառույց, որն արդեն իսկ, իր իսկ պնդմամբ, լքել է Հայաստանը: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի «Eagle Partner 2026» զորավարժությունները։

Զախարովայի որակմամբ՝ սա «բարդ տրամաբանություն» է։

«Այս փուլում նրանք խոսում են ՀԱՊԿ-ին իրենց անդամակցությունը սառեցնելու մասին։ ՆԱՏՕ-ի երկրների հետ նման համատեղ մանևրները միայն ափսոսանք են առաջացնում։ Առանձնակի մտահոգիչ է, որ Հայաստանի տարածքում այս կրթական ծրագրերի իրականացումն արդեն համակարգային բնույթ է ստանում. դրանք անցկացվում են ամեն տարի՝ սկսած 2023 թվականից։

Այս զորավարժությունները որևէ խաղաղապահ նպատակ չեն հետապնդում։ ՆԱՏՕ-ականների հիմնական նպատակն ակնհայտ է, և ամենահատկանշականն այն է, որ իրենք էլ դա չեն թաքցնում։ Այն է՝ շարունակել հանրապետությանը պոկել իր ավանդական դաշնակցից՝ Ռուսաստանից։ Գաղտնիք չէ, որ նմանատիպ մարզումների ժամանակ հենց մեր երկիրն է դիտարկվում որպես հավանական հակառակորդ, ինչն ամրագրված է ՆԱՏՕ-ի հայեցակարգային փաստաթղթերում։ Այսինքն՝ հայ զինվորականներին սովորեցնում են կռվել Ռուսաստանի դեմ»,— հայտարարել է նա։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ ժամանակին նման բան պատկերացնելն անգամ անհնար էր, հատկապես, որ Ռուսաստանում մեծաթիվ հայ համայնք է ապրում, որի անդամներից շատերը չեն պատրաստվում ընտրության առջև կանգնել կամ իրենց սիրտը երկու մասի բաժանել։

«Նրանց համար սա ընդհանուր պատմամշակութային տարածք է, և նրանք անկեղծորեն հենց այդպես էլ վերաբերվում են դրան։ Տարիներ առաջ սա անհավանական էր թվում, իսկ այսօր լիովին տեղավորվում է Հայաստանի բարձրագույն ղեկավարության այն հայտարարությունների համատեքստում, թե Հայաստանը Մոսկվայի դաշնակիցը չէ, օրինակ՝ Ուկրաինայի հարցում։ Արևմուտքում որսում են այս ազդակները, հետևություններ անում և փորձում Երևանին ներքաշել Ռուսաստանի դեմ դիմակայության մեջ։

Բացի այդ, այս զորավարժությունները արևմտյան երկրներին թույլ են տալիս պարտադրել բանակաշինության ու կառավարման սեփական չափանիշները, ինչի միջոցով նրանք լրացուցիչ լծակներ են ձեռք բերում Հայաստանի և նրա վարած քաղաքականության վրա»։

Զախարովայի խոսքով՝ միամտություն է արևմտյան անվտանգային «հովանոցի» հույս ունենալը, քանի որ դա ընդամենը պատրանք է. «Առաջինները, ում արևմտյան երկրները լքում ու խաբում են, հենց նրանք են, ում դեռ վերջերս դաշնակից էին անվանում։ Փոխարենը՝ Մոսկվայի հետ այս ոլորտում համագործակցության հեռանկարները տապալելն արդեն իսկ միանգամայն իրատեսական է դառնում։

Նման մանևրներ պլանավորելիս կարևոր է հաշվի առնել նաև տարածաշրջանի մյուս երկրների՝ հարևանների արձագանքը։ Սակայն, դատելով այս տարվա մասնակիցների կազմից, արևմտյան մայրաքաղաքներին հաճոյանալու մոլուցքի մեջ Երևանում որոշել են այս հարցերին մեծ նշանակություն չտալ։ Այս զորավարժությունները ոչ մի օգուտ չեն բերի Հարավային Կովկասի կայունացմանը, այլ միայն նոր աշխարհաղաքական բաժանարար գծեր ու սպառնալիքներ կստեղծեն»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի Գյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Երևանի այն փաստարկները, թե ՌԴ-ի կոնցեսիան խոչընդոտում է լոգիստիկ նախաձեռնություններին մասնակցելուն, չեն համապատասխանում իրականությանը. ՌԴ ԱԳՆ Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության ավարտի շուրջ բանակցությունները փակուղում են. Եգիպտոսի ԱԳՆ Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա 52-ամյա տղամարդը կացնով հարձակվել է 2 երեխաների վրաՈւկրաինան միանշանակ պարտվում է hակամարտությունում. Պեսկով Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԱնարգանք է. հազարամյակների պայքարի արդյունքում ստեղծված մեր Անկախության հռչակագիրը փոխվում է այն ազգի ղեկավարի ցուցումով` ում դեմ մաքառել ենք. Նարեկ ԿարապետյանՇախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-իցԿոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԻշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՄիայն թշնամին է հարվածում ազգային արժեքներին և եկեղեցուն. Արսեն ԳրիգորյանՉկան միջպետական փաստաթղթեր, որոնցով մեր երկրի տարածքները հանձնված կլինեն Ադրբեջանին. Ավետիք Չալաբյան2027 թվականից էլեկտրոնային ՀԴՄ-ի կտրոնների համար կգործեն նոր կարգավորումներ Հայտնի է Սոֆիա–Երևան–Սոֆիա ուղիղ չվերթերի վերսկսման ժամկետը Axios․ ԱՄՆ-ն կարող է վերսկսել պատերազմը Իրանի դեմ նոյեմբերյան ընտրություններից հետո Զինվորականն ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնաшսպան է եղել. մամուլ Սև ծովից «տհաճ» ցիկլոն է գալիս. Հայաստանի եղանակը կփոխվիՌուսաստանը գիշերը հետ է մղել ավելի քան 420 ուկրաինական ԱԹՍ-երի հարձակումները Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 15 նորածին է մահացել Պակիստանի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ԿՀՎ ղեկավարի և Պուտինի հանդիպում նախատեսված չէր. Պեսկով Իրանն ու Օմանը շրջանակային համաձայնության են հասել Հորմուզով նավարկության վերաբերյալ Ջրային դիետայի պատճառով կինն ուղեղի վնասվածք է ստացելԵրկրի ներսում «կզցնելnվ» uպառնացող Ալիևի կամակատարը միակ ու գլխավոր կզածն է Բաքվի բռնшպետի առաջ. ադրբեջանագետ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 26-ին ՉԼ. Հայտնի են անցումային փլեյ-օֆֆը հաղթահարած առաջին երեք ակումբները Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի դաշնակիցների հետ Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստման շուրջ Տղամարդն առևանգել է նախկին կնոջը և չորս օր շղթայել նրան մահճակալինՊապիկյանը հեռակա համոզում է Փաշինյանին, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, և որ ինքը տեղում է. Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավի. կան զոհեր Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքuատուրքեր սահմանելու մասին Լույս չի լինելու