Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ոչ միայն անհեռատես, այլ նաև կործանարար. խոստումները կան, իսկ առարկայական ոչինչ չկա. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

newizv.ru-ն «Արևմուտքի հետ սոված կմնաս. ի՞նչ է նշանակում Փաշինյանի այցը Ռուսաստան» վերնագրով հոդվածում գրում է, որ հուլիսի 6-ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստան՝ Եկատերինբուրգ։ newizv.ru-ն փորձագետներին հարցրել է, թե ինչո՞ւ է Երևանը, հայտարարելով եվրոպական ուղղություն, պահպանում տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը Մոսկվայի հետ։

Եկատերինբուրգում «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակներում Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Սա Փաշինյանի առաջին այցն էր Ռուսաստան հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։

Փաշինյանի այցը Ռուսաստան հետևողական և լիովին սպասելի քայլ էր, newizv.ru-ին ասել է քաղաքագետ և «Դիգորիա» փորձագիտական ակումբի անդամ Իրինա Դավիդյանը։ «Ռուսաստանը Հայաստանի գործընկերն է և՛ տնտեսական, և՛ ռազմական, և՛ քաղաքական առումով։ Հաշվի առնելով դա՝ Փաշինյանը պարզապես այլընտրանք չունի, քան շարունակել իր չեզոք կուրսը Ռուսաստանի նկատմամբ։ Եվ հենց այդ պատճառով էլ Փաշինյանը Եկատերինբուրգում էր «Իննոպրոմ-2026» ցուցահանդեսի լիագումար նիստին մասնակցելու համար», - ասել է Դավիդյանը՝ ավելացնելով, որ Փաշինյանի բարեկամական մտադրություններն ունեն նաև բացասական կողմեր։ «Մենք չպետք է մոռանանք, որ Հայաստանի վարչապետն արդեն սովոր է կրկնակի խաղ խաղալ, ինչպես դա արեց, երբ հյուրընկալեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում և միաժամանակ մեկնեց Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպելու, - նշել է Դավիդյանը,– ուղղակի Փաշինյանը պարզապես չի կարող լիովին խզել կապերը Ռուսաստանի հետ, քանի որ դա անխուսափելիորեն կհանգեցնի իշխող կուսակցության հեղինակության փլուզմանը և նաև զգալիորեն կվնասի Հայաստանի տնտեսական վիճակին»։

Հայաստանի՝ Եվրոպայի հետ տնտեսական կապերի ենթադրական խորացումը դեռևս ի վիճակի չէ փոխարինել Ռուսաստանի հետ համագործակցությունը, newizv.ru-ին ասել է քաղաքագետ, Օրենսդրության զարգացման կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Մատյուշենկովը։ «ԵՄ-ն չի կարող անմիջապես Հայաստանին ապահովել շուկա մուտք գործելու նույն մակարդակը, ինչ ԵԱՏՄ-ն է ներկայում ապահովում, և եվրոպական տնտեսական տարածքին լիարժեք ինտեգրումը կպահանջի առևտրի և լոգիստիկ շղթաների լայնածավալ վերակառուցում», - բացատրել է նա:

Ռուսական շուկան մնում է հայկական սննդամթերքի, գյուղատնտեսական և մի շարք արդյունաբերական ապրանքների վաճառքի հիմնական աղբյուրը, հավելել է քաղաքագետը։ «Անկախ նրանից, թե որքան է Փաշինյանը փորձում դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսությունը, 2025 թվականի վերջին Ռուսաստանից Հայաստան ներմուծման մասնաբաժինը կկազմի 37 %, իսկ արտահանումը՝ 35 %։ Ընդ որում, Ռուսաստանի Դաշնության համար Հայաստանը մնում է որպես փոքր առևտրային գործընկեր՝ 2025 թվականի համար կազմելով ռուսական ներմուծման մոտավորապես 1,1 %-ը և ռուսական արտահանման 1,2 %-ը, - բացատրել է Մատյուշենկովը,– նաև էներգետիկայի, լոգիստիկայի և ֆինանսական ոլորտներում զգալի փոխկախվածությունն է մնում։ Ռուսաստանը մնում է Հայաստան էներգետիկ ռեսուրսների ամենամեծ մատակարարը, նաև Ռուսաստանում աշխատող հայ քաղաքացիների դրամական փոխանցումներն են շարունակում զգալի դեր խաղալ երկրի տնտեսությունում»։

Հայաստանը վաղուց է հեռացել Ռուսաստանից՝ ընդլայնելով իր երկխոսությունը ԵՄ-ի հետ, սակայն օբյեկտիվ տնտեսական իրականությունը դեռևս թույլ չի տալիս նրան հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից, ավելացրել է նա։ «Հենց այդ պատճառով էլ Փաշինյանի ներկայությունը Եկատերինբուրգում կայացած «Իննոպրոմ 2026»-ում անհրաժեշտ էր: Չնայած եվրոպական զարգացման ուղի ընտրելու մասին Երևանի քաղաքական հայտարարություններին, իրականում Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից մնում է, նշել է Մատյուշենկովը,–առևտրատնտեսական տեսանկյունից Երևանը մոտակա և միջնաժամկետ հեռանկարում չի կարող գտնել ԵԱՏՄ երկրների հետ համեմատելի գործընկերներ, բայց քաղաքականապես Փաշինյանն ակնհայտորեն ծանրաբեռնված է նման մտադրությամբ։ Նրա պատկերացմամբ, Հայաստանի ապագան պետք է հետևի Ուկրաինայի ճակատագրին, այն է՝ կորցնել քաղաքական և տնտեսական անկախությունը ԵՄ-ին միանալու իլ յուզիվ խոստումների համար, որտեղ, ի դեպ, ոչ ոք գրկաբաց չի սպասում Հայաստանին»։

Անհնար է պարզապես խզել կապերը Երևանի և Մոսկվայի միջև, հավելել է Դավիդյանը։ «Նման քաղաքականությունը ոչ միայն անհեռատես է, այլ նաև կործանարար Հայաստանի համար։ Երկրի ռազմավարական դիրքը, ինչպես նաև պատմականորեն հաստատված կապերը վկայում են, որ այդ դաշինքը չափազանց կարևոր և նշանակալից է, - բացատրել է քաղաքագետը,– Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները սերտորեն կապված են, այսօր ամենամեծ հայկական սփյուռքը գտնվում է Ռուսաստանում։ Երկու երկրների միջև մշակութային փոխանակումներ են տեղի ունենում տարիներ շարունակ»։

Փաշինյանի հռետորաբանությունը ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման մասին հնչում է որպես հասարակական կարծիքը մանիպուլ յացիայի ենթարկելու փորձ, շարունակել է Դավիդյանը։ «Իրականում, Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին մոտ ապագայում պարզապես անհնար է։ Եվրոպան չի կարողանում կատարել անգամ վերջերս տված խոստումները։ Օրինակ՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոսել է Հայաստանի՝ ԵՄ շուկա ավելի մեծ մուտք գործելու անհրաժեշտության մասին, սակայն այդ ամենը դեռևս չի կատարվել, - նշել է քաղաքագետը,– գիտակցելով իր հակառուսական քաղաքականության ոչ ժողովրդականությունը՝ Փաշինյանը պարզապես վախենում է խզել կապերը Ռուսաստանի հետ, հատկապես հաշվի առնելով իր «անկայուն» դիրքը վերջերս ընտրություններում տարած դժվարին ու կասկածելի հաղթանակից հետո»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը