Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ, ուրախ երեխա էր, բոլորի սրտով էր առաջնորդվում։ Բոլորի ուրախությունն էր, իրեն շատ էին սիրում։ Պատանեկության տարիներին էլ իրեն սիրում էին թե՛ մեծերը, թե՛ փոքրերը։ Լրիվ ուրիշ՝ հանգիստ, խելամիտ բնավորություն ուներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գրիգորիի մայրիկը՝ տիկին Համեստը։ Գրիգորին ծնունդով Արցախից է՝ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Մարտունու արհեստագործական ուսումնարանում։ «Չեմ կարող ասել, որ գերազանց առաջադիմություն է ունեցել, հարվածային էր։ Ընդունակ էր, խելացի, և եթե ավելի շատ ջանք գործադրեր, առաջադիմությունն ավելի լավը կլիներ։ Մաթեմատիկայից ինչ հարց տային, նա առաջինն էր պատասխանում։ Խելացի էր շատ»։

Ուսումնարանն ավարտելուց հետո Գրիգորին մեկնել է ժամկետային ծառայության։ Ծառայել է Հայկազովի զորամասում։ Ծառայության ընթացքում խրախուսվել է պատվոգրերով և կրծքանշաններով։ Զորացրվելուց որոշ ժամանակ հետո 2009 թվականից Գրիգորին անցնում է պայմանագրային զինծառայության Մարտակերտի 5-րդ պաշտպանականում՝ որպես 14-րդ հրաձգային վաշտի ավագ։ «Իրեն այդ ընթացքում ուղարկեցին Երևան՝ ենթասպայական կուրսերի: Երեք տարուց ավելի ենթասպա է եղել, ընդհանուր առմամբ՝ վեց տարի պայմանագրային զինծառայող եղավ։ Նա շատ հանգիստ բնավորություն ուներ, և երբեմն ասում էր՝ չեմ կարող շատ խիստ լինել, ծառայությունն իմ գործը չի։ Հրամկազմն իրենից շատ գոհ էր, ասում էին՝ դուրս մի արի ծառայությունից, բայց նա իր որոշումը չփոխեց»։ Պայմանագրային ծառայությունից դուրս գալուց հետո Գրիգորին արդեն Ստեփանակերտում «Գրանդ Քենդի» ընկերությունում երկու տարի աշխատում է որպես վարորդ։

Գրիգորին մասնակցել է Քառօրյա պատերազմին։ Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ 2017 թվականին նա մեկնում է Ռուսաստանի Դաշնություն, երկու տարի անց վերադառնում տուն՝ Բերդաշեն։ Մայրիկն ասում է՝ չնայած Ռուսաստանում արդեն լավ աշխատանք ուներ, նոր ընկերներ էր ձեռք բերել, բայց չկարողացավ այնտեղ երկար մնալ ու վերադարձավ Արցախ։ Գրիգորին որպես վարորդ էր աշխատում, ապրում էր իր սովորական առօրյայով, շրջագայում։ Հասցրել էր ընկերոջ հետ լինել Արևմտյան Հայաստանում՝ իր հետ Արցախ բերելով Վանա լճի ջրից ու հողից մի մասնիկ։ 2020 թվականի ամռանն ընտանիք է կազմում։ Սպասում էին առաջնեկին, երբ սկսվեց պատերազմը։ «Նա Ստեփանակերտում էր աշխատում։ Առաջին օրն աշխատանքից եկավ տուն, շորերը փոխեց, բոլոր փաստաթղթերը թողեց տանը, ամուսնական մատանին մատից հանեց, դրեց սեղանին և մեր համագյուղացիների հետ կամավոր մեկնեց մարտի դաշտ։ Չսպասեց, որ իրեն ծանուցագիր ուղարկեն. «Ես պատերազմ եմ գնում, չեմ սպասելու, որ ինձ կանչեն։ Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ»»։

Պատերազմի ընթացքում Գրիգորին համարյա ամեն օր կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ։ Եղել է Մարտունու առաջնագծում։ «Երկար չէր կարողանում խոսել, բայց գոնե երկու րոպե զրուցում էինք՝ ես լավ եմ, ամեն ինչ լավ է, ոչ մի բան չի լինի, հանգիստ եղեք»։

Նոյեմբերի 3-ին է եղել Գրիգորիի վերջին զանգը։ Այդ օրը թշնամին սարսափելի գրոհ է ձեռնարկել Մարտունու ուղղությամբ՝ օգտագործելով ռազմական ավիացիա, հրթիռահրետանային միջոցներ։ Մարտունիում նոյեմբերի 3-ին Գրիգորին անմահանում է։ Ընտանիքը բավականին երկար է սպասել ու փնտրել նրան։ «Փետրվարի 16-ին ենք լուրն իմացել։ Այդքան ժամանակ իրեն ամենուր փնտրում էինք, բայց ոչ մի տեղ չկար՝ ո՛չ ողջերի մեջ, ո՛չ զոհվածների։ Հետո արդեն ԴՆԹ հետազոտությամբ հաստատվեց իր ինքնությունը»։

Ամիսներ անց ծնվում է Գրիգորիի որդին։ Ցավոք, հայր ու որդի այդպես էլ չեն հանդիպում։ «Զրույցների ժամանակ կնոջը միշտ ասում էր՝ Անյա, քեզ լավ կնայես, նույնն էլ մեզ էր հորդորում, որ անենք»։

Հիմա Գրիգորին հայրենի Բերդաշենում է։ «Իմ ամենամեծ կարոտն է, ամենամեծ դժվարությունը, որ ունենք, չենք կարողանում մեր տղային այցի գնալ, մի ծաղիկ տանել նրան։ Գուցե եթե մեր հողում լինեինք, կարողանայինք իր մոտ հաճախակի գնալ, այսքան ծանր չլիներ։ Իսկ հիմա ուղղակի ահավոր է այս վիճակը։ Ես իր բոլոր մեդալները, իրերը, այն, ինչ հնարավոր էր, ինձ հետ բերեցի՝ որպես փոքրիկ հուշ իմ որդուց»։

Ապրելու ուժի մասին։ «Երկու որդի ունեմ՝ Գրիգորին ու Գևորգը։ Պատերազմի ժամանակ չիր ու չամիչ չեն բաժանում, ինչպես ժողովուրդն է ասում։ Միայն իմ որդին չէր, որ զոհվեց այս պատերազմում։ Որդու կորստի ցավն անտանելի է, թող ոչ մի ծնող այս ցավը չզգա։ Ես տարբերություն չեմ դնում մեր բոլորիս որդիների միջև, որոնք զոհվեցին։ Ե՛վ մեր որդիները զոհվեցին, և՛ մենք մեր հողից դուրս եկանք։ Հայաստանն էլ է մեր հայրենիքը, բայց ծննդավայրն ուրիշ է։ Ես հիմա չեմ կարողանում իմ որդու գերեզմանին այցի գնալ։ Իմ ընտանիքը, երեխաներս, իմ Գրիգորիի որդին են ուժ տալիս, մի քիչ սփոփում այս ցավը։ Նայում եմ թոռնիկիս՝ հոր աչքերն ունի, ամեն ինչով շատ նման է տղայիս։ Գրիգորիիս կինն էլ արդեն հարս չի, աղջիկ է ինձ համար, իր մասին էլ եմ շատ մտածում։ Հիմա միակ ցանկությունս խաղաղությունն է, թող ոչ ոք չապրի այն, ինչի միջով մենք անցանք։ Ամեն օր Աստծուն աղոթում եմ խաղաղության համար, որ մեր բոլոր երեխաները խաղաղ երկնքի տակ ապրեն։ Ես անգամ թշնամուս այս ցավը չեմ ցանկանա»։

Հ. Գ. - Գրիգորի Գաբրիել յանը ծառայության ընթացքում պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբել յանական մեդալով։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Արցախում՝ հայրենի Բերդաշենում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան