Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գագիկ Ծառուկյանի դեմ այս աշխարհաքաղաքական ու ներքաղաքական գործընթացի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը փաստացի նաև սեփականության վերաբաշխում է իրականացնում, կարծում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը: «Չեմ զարմանա, որ «Արարատցեմենտը» փորձում են վերցնել մարդիկ, որոնք 90-ական թվականներին անօրինական ճանապարհով ստացել են «Արարատցեմենտի» նկատմամբ վերահսկողություն, իսկ 1998 թվականից հետո շատ օրինական ձևով զրկվել են դրա տնօրինությունից։ Նիկոլ Փաշինյանը հիմա պարզապես կապիտալի դասական վերաբաշխում է փորձում իրականացնել։ Կարող եմ ասել մի բան՝ եթե հայկական պետականությունը շարունակի գոյություն ունենալ, և Հայաստանում քաղաքական փոփոխություններ լինեն, այն մարդիկ, որոնք հիմա փորձելու են ձեռք դնել Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի վրա, նրանք, ինչպես 1998 թվականից հետո, այնպես էլ ապագայում զրկվելու են դրանից ու նաև այն ակտիվներից, որոնց միջոցով փորձելու են ձեռքը դնել Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի վրա։ Սա ոչ թե սպառնալիք է, սա քաղաքական գործընթացների տրամաբանության դրսևորում է։ Այն, ինչ այսօր կատարվում է, քաղաքական ու աշխարհաքաղաքական հետապնդում է։ Կալանավորված է Անդրանիկ Թևանյանը։ Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ խոսքը Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կամ հօգուտ Ռուսաստանի պետական դավաճանության մասին է։ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ անմարդկային քրեական գործ է հարուցվել։ Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Դեկտեմբերին ընդառաջ՝ Ռուսաստանի հետ բանակցություններում, փոխանակման ֆոնդ է ձևավորում հետևյալ տրամաբանությամբ՝ մեզ ԵԱՏՄ-ից մի հանեք, մի սառեցրեք մեր մասնակցությունը ԵԱՏՄ-ին, մենք էլ Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների կողմնակից քաղաքական գործիչներին ազատ կարձակենք, բայց, մեղմ ասած, Նիկոլ Փաշինյանի այս հաշվարկն իրեն չի արդարացնելու։ Ռուսաստանը չի գնալու այն ճանապարհով, որը նա կուզեր տեսնել, հետևաբար՝ ընդդիմադիրների դեմ Նիկոլ Փաշինյանի այս գործողությունները սպասելի էին, բայց այն վերջնական արդյունքին, ինչի համար դա անում է, նա չի հասնելու»,-նկատում է մեր զրուցակիցը։

Հնարավո՞ր է, որ այս բոլոր գործընթացներն ուղղված են մեր հասարակության ներսում վախի մթնոլորտի հաստատմանը։ «Մեր հասարակությունը կամ, օրինակ՝ հետապնդման ենթարկվող գործարարների աշխատակիցները բազմաշերտ են։ Մարդիկ կան, որ կարծում են՝ եթե նման մարդկանց նկատմամբ այսպիսի գործողություններ են անում, իմ գլխի տերն ո՞վ է։ Կա նաև հասարակության այլ հատված, որն ասում է՝ քո խնդիրը գործարարի հետ է, ինչո՞ւ ես գործարանը փակում։ Չպետք է վարդագույն ակնոցով նայենք տեղի ունեցող գործընթացներին։ Եթե անդրադառնանք վախի մթնոլորտին, ապա սա ավելի շատ ուղղված է քաղաքական դաշտին։ Նա փորձում է ամայացնել քաղաքական դաշտը, բայց Գագիկ Ծառուկյանը հետքայլ չի անում։ Նույն կերպ նաև Սամվել Կարապետյանը հետքայլ չարեց։ Իր համար այդքան էլ կարևոր չէր, որ ՀԷՑ-ը կխլեն և այլն։ Նույն կերպ՝ ով ձեռքը դրեց Կարապետյանի բիզնեսների վրա, ապագայում դրանցից զրկվելու է, իսկ այն մարդիկ, ովքեր, օրինակ՝ աշխատավարձ են ստացել Սամվել Կարապետյանի հաշվին, այն հետ են տալու, եթե հետ էլ չտան, գնալու են այդ աշխատավարձին համաչափ նստեն»։

Երբեմն զգացողություն է, թե բոլորս փակուղում ենք և անարդյունավետ աշխատանք ենք կատարում։ Սա իր հետ նաև հուսահատություն է առաջ բերում։ Մաթևոսյանը համաձայն չէ, որ քաղաքական, լրատվական, առողջ հասարակական դաշտերում կատարվող աշխատանքն անարդյունավետ է։ «Հակառակը՝ շատ արդյունավետ է։ Ե՛վ քաղաքական ուժերը, և՛ առողջ քաղաքացիական հասարակությունը, և՛ լրատվամիջոցներն ահռելի աշխատանք են կատարել։ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին կալանավորել էր, տնային կալանքի տակ է պահել, թույլ չի տվել նրան մասնակցել ընտրություններին, «Ուժեղ Հայաստանի» ակտիվի երևի թե բոլոր ներկայացուցիչները առնվազն մեկական անգամ կալանավայրերով անցել են, ճնշումներ են գործադրվել «Հայաստան» դաշինքի վրա։ Պաշտոնապես իշխանությունները նաև ամենաշատ գումարն են ծախսել քարոզարշավի ժամանակ, վարչական ռեսուրսի խայտառակ կիրառում է տեղի ունեցել։ Այս ամենը տեղի է ունեցել եվրոպացիների, ամերիկացիների լուռ համաձայնությամբ։ Յութուբն ու այլ տեղեկատվական պլատֆորմները դարձրել էին իրենց քաղաքական գովազդի կարևոր հարթակ։ Բայց այս ամենը հաշվի առնելով՝ Նիկոլ Փաշինյանը չի ստացել ընտրություններին մասնակցող քաղաքացիների ձայների մեծամասնությունը։ Դա իմ, ձեր, քաղաքական գործիչների, պատգամավորների աշխատանքի արդյունքն է, որովհետև հասարակության մեծամասնությունը, որը մասնակցել է ընտրություններին, կողմ չի քվեարկել Նիկոլ Փաշինյանին։ Այն, որ այս մարդը չի ստացել մեծամասնություն, հետևողական աշխատանքի արդյունք է։ Ռոբերտ Քոչարյանն ասում էր՝ մաշեցնելու ենք մինչև քոքը։ Հասկանում եմ, որ դա այդքան արագ տեղի չի ունենում, որքան հասարակության զգալի հատվածը կցանկանար, բայց դա տեղի է ունենում։ Այդ աշխատանքը չափազանց արդյունավետ է, ու նաև այն ագրեսիվությունը, որով Փաշինյանը ընտրություններից հետո հարձակվեց Ծառուկյանի վրա, դրա դրսևորումներից մեկն է եղել։ Այս մարդն արել է մի բան, որը ոչ մի իշխանություն նախկինում չէր արել։ Նա 60 հազար մարդու ձայն գողացել է, զրոյացրել, ասել՝ ժողովուրդ ջան, դուք երկրորդ կարգի մարդ եք, ձեր քվեները չենք հաշվում, դուրս ենք թողնում ընդհանուր հաշվարկից»։

Իսկ վերջում ստեղծված իրավիճակից ելքի մասին։ «Նիկոլ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն, բայց իր կարևորագույն պարտականություններից մեկը Սահմանադրության փոփոխությունն է։ Ասում էր՝ եթե չունենանք սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու։ Այս իրավիճակում ինչպե՞ս է անելու սահմանադրական փոփոխություն։ Պետք է գա Ազգային ժողով։ Եթե ԱԺ գնացող խմբակցություններում չլինեն Իշխան Զաքարյաններ, Նիկոլ Փաշինյանը չի կարող Ազգային ժողովում անցկացնել սահմանադրական փոփոխությունները։ Ի՞նչ կարող է անել։ Նա կարող է հայտարարել՝ ժողովուրդ ջան, սահմանադրական փոփոխությունների փաթեթը դնում ենք քվեարկության, հիշում եք, որ ասում էինք՝ եթե սահմանադրական մեծամասնություն չունենանք, կլինի պատերազմ։ Հիմա եթե ընդդիմությունը կողմ չի քվեարկում, պատերազմ է լինելու։ Ընդդիմությունը կողմ չի քվեարկում, ու ենթադրենք, Ալիևը մտնում է Տիգրանաշեն։ Այս իրավիճակին ընդդիմությունը պետք է պատրաստ լինի, հասարակության հետ պետք է խոսի, այս ամենը բացատրի ու ասի, որ այս մարդիկ կարող են պայմանավորված պատերազմի գնալ։ Հայաստանից դուրս գտնվող սուբյեկտները, որոնք կարող են սրա վրա ազդել, կարծում եմ՝ կարձագանքեն Փաշինյանի նմանաբովանդակ հայտարարությանը։ Բայց թե ի՞նչ կանի ընդդիմությունը, չգիտեմ։ Դրա համար ասում եմ՝ այսօրվանից պետք է պատրաստվեն այս զարգացումներին, խոսակցությանը։ Պատրաստվում են այդ զարգացումներին, մեր օտարերկրյա գործընկերները, Հայաստանի Հանրապետության բնական դաշնակիցները արձագանքում են Նիկոլ Փաշինյանի խոսքին, ասում են, որ Հայաստանի դեմ պատերազմն իրենց դեմ պատերազմ է նշանակում։ Պատերազմական գործոնը չեզոքացվում է, բայց Նիկոլ Փաշինյանը, միևնույնն է, պետք է Սահմանադրությունը փոխի, ինչպե՞ս կարող է դա անել, եթե չի կարողանում նույնիսկ սահմանադրական հանրաքվեի օր նշանակել։ Իրեն պետք է ընտրություններով ստանալ սահմանադրական մեծամասնություն։ Այդ դեպքում նա պետք է հրաժարական տա, երկու անգամ չընտրվի վարչապետ, ու գնանք արտահերթ ընտրությունների։ Այս ընդդիմությունն արդեն ունի բավարար ձայներ, որպեսզի երկրորդ ընտրության ժամանակ առաջադրի իր վարչապետի թեկնածուին։ Փաշինյանն ասում է՝ թող հեղափոխություն անեն, եթե ինձ չեն հավանում։ Սա լավագույն հնարավորությունն է, երկրորդ անգամ վարչապետի թեկնածու առաջադրի ընդդիմությունը, և Փաշինյանի ասած տարբերակով, նաև հեղափոխական տարբերակով՝ գնան հարցի կարգավորմանը։ Տեղի է ունեցել չափազանց կարևոր փոփոխություն, բայց չգիտեմ՝ ընդդիմությունը կկարողանա՞ սա նյութականացնել, թե՞ ոչ, որովհետև մինչ այս պահը իմ տպավորությունն այն է, որ որոշ մարդկանց թվում է՝ ամեն ինչ անիմաստ է, և այդ մոտեցումը գերակշռում է։ Բայց հստակ մատնանշեցի, թե ինչ զարգացումներ են լինելու։ Չենք կարող խուսափել սահմանադրական փոփոխություններից։ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ մի ձև պետք է փորձի լուծում գտնել։ Նշեցինք, թե ինչպես ու ինչի դա կարող է հանգեցնել, մնում է՝ ընդդիմությունն աշխատի», - եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան Ընդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը խոստովանե՞լ է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ունենա․ ինչ է ասել վարչապետըԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՉինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում Ֆիլիպիններում ուսումնական թռիչքի ժամանակ բшխվել են երկու SF-260 ինքնաթիռ. կան զnhեր «Զվարթնոցում» հերթերից դժգոհությունները չեն դադարում․ ե՞րբ ՀՀ քաղաքացիները կկարողանան անձնագրի սքանավորմամբ հատել սահմանը Դատարանի որոշումը՝ հօգուտ Եկեղեցու․ ինչ է փոխվում կարգալույծ հռչակված հոգևորականների գործերովՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ Ակոպյան