Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միշտ էլ Հայաստանի և ԵՄ հարաբերությունների թեման եղել է հանրային ու քաղաքական քննարկումների տիրույթում, ու այդ հարաբերություններն առաջ են ընթացել գործակցության տարբեր տիրույթների շրջանակում, բայց, ահա, առաջին անգամ Հայաստանը որոշել է պաշտոնական հայտ ներկայացնել ԵՄ անդամակցության հարցի շուրջ, ինչը բոլորովին նոր իրողություն է։ Համենայն դեպս, օգոստոսի 24-ին Ազգային ժողովում կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս սրա մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Խնդիրն այն է, որ Հայաստանը նախ պետք է պաշտոնապես դիմի ԵՄ-ին՝ անդամակցության գործընթացի հաջորդ փուլերին անցնելու համար։

Բայց այս պահին, երբ գործընթացը նոր է մեկնարկելու, ԵՄ-ի տնտեսական բլոկին անդամակցելու գործընթացով Հայաստանը բավական վտանգավոր ճանապարհ է վերցնում։ Այնպես չէ, որ Հայաստանը տնտեսական առումով առանձին տարածք է ներկայացնում, որպեսզի հեշտ ու հանգիստ ինտեգրվի եվրոպական տնտեսական համայնքին։ Հայաստանի համար գործում են ԵԱՏՄ առանձին տնտեսական կանոնակարգերը, որի ընձեռած հնարավորություններից Հայաստանն էապես օգտվում է։ Այսինքն, ԵՄ-ին անդամակցելու համար Հայաստանը նախ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, ինչը ծայրահեղ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։ Անգամ Վրաստանը, որը ԵԱՏՄ անդամ չէ, հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, որոշեց Եվրամիությանն անդամակցելու գործընթացը հետաձգել կամ կասեցնել մինչև 2028 թվականի վերջը։ Ու դրա արդյունքում այսօր Վրաստանը տնտեսական առումով շահում է՝ գրանցելով համեմատա­բար բարձր տնտեսական ցուցանիշներ։

Այսպիսի պատկերը հաշվի առնելով՝ դժվար է գալ այնպիսի եզրահանգման, որ Հայաստանը կարող է շահել սկսվող գործընթացից։ Նախ՝ պարզ է, որ միանգամից ոչ ոք Հայաստանին ԵՄ չի ընդունի, դա տարիների, ինչու չէ՝ նաև տասնամյակների գործընթաց կարող է լինել։ Կան մի քանի երկրներ, որոնք տասնամյակներ շարունակ ունեն ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, սակայն նրանց բանակցային գործընթացը կա՛մ լիովին սառեցված է, կա՛մ առաջխաղացումը չափազանց դանդաղ է։ Այսինքն, բավական երկար ճանապարհ է սպասվում Հայաստանին եվրոպական տնտեսական համայնքին ինտեգրվելու համար, այն էլ՝ դեռևս երաշխավորված չէ՝ ի վերջո, Հայաստանը կդառնա ԵՄ լիիրավ անդամ, թե՝ ոչ։

Մյուս կողմից էլ՝ բնական է, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կանոնակարգերն ու չափորոշիչները լիովին տարբեր են, ու քանի դեռ այդ գործընթացն ուժի մեջ կլինի, Հայաստանը կզրկվի ԵԱՏՄ հնարավորություններից՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ ՀՀ տնտեսությունը մեծապես կապված է ՌԴ-ի ու, ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ տնտեսական դաշտի արտոնությունների հետ։ Ճիշտ է՝ Հայաստանի ու Ռուսաստանի առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է, սակայն ռուսական շուկան ու էներգակիրներն այս պահին գրեթե անփոխարինելի նշանակություն ունեն Հայաստանի համար։

Այդպիսով, ԵՄ անդամակցության ճանապարհին Հայաստանը կարող է հայտնվել դժվարին վիճակում, երբ իր դեմ ԵԱՏՄ-ի շրջանակներում սահմանափակումներ կգործեն հատկապես այն պայմաններում, երբ նույնիսկ երաշխավորված չէ, որ Հայաստանն ինտեգրվելու է ԵՄ տնտեսական դաշտին, որի հետ առևտրի ու տնտեսական հարաբերությունների զարգացման համար դեռևս շատ մեծ խոչընդոտներ կան։ Առաջինն ապրանքների համար նախատեսվող հատուկ պահանջներն են՝ սերտիֆիկացման, թափանցիկության, որակի և այլն։ ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է նաև երկրի ներքին օրենսդրությունը, տնտեսական, դատական և պետական կառավարման համակարգերը լիովին համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին (Կոպենհագենյան չափանիշներ)։

Մյուսը լոգիստիկայի հարցն է, քանի որ, ի տարբերություն ԵՄ թեկնածու այլ երկրների (Ուկրաինա, Մոլդովա), Հայաստանը չունի ընդհանուր ցամաքային սահման ԵՄ որևէ անդամ պետության հետ։ Հայաստանի երկաթուղային ցանցը կապված չէ Եվրոպայի հետ։ Դեպի Իրան երկաթգիծ չկա, իսկ դեպի Վրաստան գործող գիծն ունի սահմանափակ թողունակություն և տեխնիկապես հնացած է։ Ապրանքները կա՛մ Թուրքիայով պետք է գնան Եվրոպա, կա՛մ էլ Վրաստանով և Սև ծովով, այնինչ մեր կապը Ռուսաստանի հետ ավելի սերտ է՝ հաշվի առնելով աշխարհագրական մոտիկությունը։

Ու բացառված չէ նույնիսկ, որ կարող է անգամ գալ մի պահ, երբ Հայաստանը լիովին հրաժարվի ԵՄ տնտեսական միավորմանն անդամակցելու իր որոշումից՝ հաշվի առնելով որոշակի տնտեսական ու անվտանգային շահեր, բայց այդ դեպքում արդեն Եվրոպայի հետ հարաբերությունները կտուժեն։ ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ, որ մի օր հայտ ներկայացնես, իսկ հետո հաջորդ օրը հետ կանչես։ Բնական է, որ այդ դեպքում Բրյուսելում իրենց խաբված կզգան ու ավելի կոշտ քաղաքականություն կորդեգրեն Հայաստանի նկատմամբ։

Խնդրի մյուս կողմում էլ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցն է։ Այսինքն, եթե Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցն ընթացք ստանա, էապես կտուժեն Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, Մոսկվայից էլ արդեն առավել կոշտ քաղաքականության կանցնեն Հայաստանի նկատմամբ։

Ուստի, ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող խոշոր գործընկերներից որևէ մեկի հետ մեր հարաբերությունները վատթարանալու են՝ կա՛մ ԵՄ-ի, կա՛մ էլ Ռուսաստանի։

Այնինչ, Հայաստանի շահերից է բխում երկու կողմի հետ էլ աշխատել ու հարաբերությունները զարգացնել։ Ու դրա փորձը կա։ Մի ժամանակ Հայաստանը, միաժամանակ լինելով ԵԱՏՄ անդամ, օգտվում էր ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+), ինչը հնարավորություն էր տալիս տեղական ծագման շուրջ 6200 անուն ապրանքատեսակ դեպի ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ խիստ ցածր մաքսատուրքերով։ Այս համակարգը հայկական և օտարերկրյա գործարարներին թույլ էր տալիս արտադրություն հիմնել Հայաստանում և ունենալ արտոնյալ մուտք ինչպես եվրոպական, այնպես էլ եվրասիական շուկաներ։ Ու ինչ-որ առումով Հայաստանը կապող օղակ էր ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև։

Ըստ շատ մասնագետների, անհամեմատ ճիշտ կլիներ, եթե «կա՛մ-կա՛մ»-ի օրակարգը սեղանի վրա դնելու փոխարեն Հայաստանը շարունակեր «և՛-և՛»-ի հաջողված տարբերակը, որի արդյունքում Հայաստանը մուտք չէր գործի աշխարհաքաղաքական բախման դաշտ ու աշխարհաքաղաքական հակասությունների ջրից չոր դուրս կգար՝ առավել քիչ կորուստներով։ Սակայն ունենք այն, ինչ ունենք, երկու խոշոր տնտեսական բլոկները համատեղելու փոխարեն Փաշինյանը որոշել է հակադրել դրանք միմյանց, իսկ դրա արդյունքում պարզ է, որ Հայաստանը շահած դուրս չի գալու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Հայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ ՄխիթարյանՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունը «Ռեալ»-ն ու «Բետիս»-ը հաղթել են. ՉԼ այլ արդյունքներ Զելենսկին հայտարարել է, որ Պենտագոնը հետաձգել է 48 Patriot հրթիռների մատակարարումը Արարատի գյուղերից մեկի դպրոցում 11-ամյա աշակերտը սեռական գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբԱյս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը. Լևոն Ազիզյան Բայրամովի ուղերձը Հայաստանին․ պետք է արագացնել «Թրամփի ուղու» գործարկումը Ալիևի թրի տակով Փաշինյանի պես չե՛նք անցնելու․ մեր սերունդներին ալիևյան սահմանադրություն չե՛նք ժառանգելու. Անդրանիկ ԳևորգյանԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր Այս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը Ռուբլին էժանացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 25-ի դրությամբ Սիրելի՛ ժողովուրդ, նոր Սահմանադրությունը դու չես գրել, այն թելադրվել է Ալիևի կողմից. Մենուա ՍողոմոնյանՉգիտեմ՝ ինչ տեղի ունեցավ այս վերջին ընտրությունների ժամանակ․ աշխարհը գոհ չէր արդյունքներից․ Թրամփ Չենք կարող գործել մեր մանդատից դուրս. մեր ընտրողը, չտալով ՔՊ-ին 50+1, մեզ լիազորել է կասեցնել Ալիևյան Սահմանադրությունը. Մարիաննա Ղահրամանյան«Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնելու․ Հայաստանին պետք չէ նախապայմաններով պարտադրվող Սահմանադրություն». տեսանյութՆավթի գներն աճել են ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի»-ն և «Նապոլի»-ն ոչ-ոքի խաղացին, «Բետիս»-ը հաղթեց «Սլովան»-ին Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ովԱյվազովսկու «Վենետիկը գիշերով. Սան Ջորջո Մաջորե» նկարը վաճառվել է 1,4 մլն դոլարով 43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել էԹրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական արշավի ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջը «Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին Իսրայելի ընդդիմության առաջնորդն առաջին կոալիցիոն համաձայնագիրն է կնքել՝ կառավարության ձևավորման նպատակով 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինՎարդաշենում բшխվել են «BMW»-ն և օտարերկրացու վարած մոպեդը. կա զnh 56-ամյա կինը սիրահարվել է արհեստական ​​բանականությանըԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էԵս կլինեմ առաջինը, ով կմենամшրտի նրանց հետ․ Ծառուկյանը՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի դեմ մրցելու մասին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Սահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պшյթել են ակшնների վրա Իրանի դեմ ռшզմական գործողության ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջ. Թրամփ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Սահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. ԿամենդատյանԱյս աշունը պատմական է լինելու«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՀանրային քննարկման ներկայացված Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից է ծնողական ժամի կիրառման հետ կապված խնդիրների կարգավորումը Մեծ Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրության համաձայնագիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը շնորհակալություն է հայտնել կնոջը Ուկրաինայում խաղաղապահ գործողությունների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Միխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց են