Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարի և ֆինանսների նախարարի ու ՊԵԿ նախագահի միջև սուր բանավեճ տեղի ունեցավ։ Ավելի ստույգ, դա բանավեճ համարել նույնիսկ չի կարելի: Նարեկ Կարապետյանը հարցեր էր տալիս, որոնց պաշտոնյաները, դե, փորձում էին պատասխանել: Ինչո՞ւ ենք այս հարցուպատասխանին այսպես ուշադրություն դարձնում: Բանն է, որ դա ինքնին բավական խորհրդանշական էր: Այդ քննարկման և հարցուպատասխանների արդյունքում մի շարք հանգամանքներ ի հայտ եկան՝ ի ցույց դնելով գործող իշխանությունների կառավարման ողջ թշվառությունը։

Խոսքն, իհարկե, չի վերաբերում այն ուղղություններին, որտեղ իշխանությունն արդեն պրոֆեսիոնալության է հասել՝ մասնավորապես շոուների բեմադրման, հանրությանը մոլորեցնելու, մանիպուլ յացիաների ու ընդդիմադիրներին հետապնդելու հարցում։ Խոսքը վերաբերում է մի կողմից՝ արտաքին առևտրի իրական վիճակին, մյուս կողմից՝ քպական պաշտոնյաների «պրոֆեսիոնալիզմին»:

Առևտրային հաշվեկշռին վերաբերող տնտեսական ոլորտը մի ուղղություն է, որտեղ պետք է հիմնվել կոնկրետ ցուցանիշների և տվյալների վրա։ Ավելին, ոլորտի հետ առնչվող պաշտոնյաները (լավ, ընդունում ենք, որ ուղիղ առնչություն ունեցող պաշտոնյան՝ էկոնոմիկայի նախարարն այնտեղ չէր) այնպես պետք է տիրապետեն այդ տվյալներին, որ գիշերը քնից արթնացնես ու հարց տաս, միանգամից պատասխանեն: Իսկ ինչի՞ ականատես եղանք իրականում: Որքան էլ զարմանալի, ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ավելի շատ ինֆորմացված էր ու ավելի շատ տվյալների էր տիրապետում, քան, ասենք, ֆինանսների նախարարը: Վերջինս անընդհատ կմկմում էր, երկար ժամանակ վատ սովորող աշակերտի նման փորփրում համակարգիչը՝ ինչ-որ թվեր գտնելու համար։

Մինչ նրանք դժվարանում էին ներկայացնել առևտրի պատկերը և ընդհանուր բնույթի ձևակերպումներով էին փորձում բարձրացված հարցերի տակից դուրս գալ, Կարապետյանը նշեց, որ Հայաստանի առևտրային դեֆիցիտը կազմել է 2,7 միլիարդ դոլար: Սա նշանակում է, որ երկրի առևտրային հաշվեկշիռը 20 տոկոսով վատթարացել է՝ արտահանումը նվազել է, իսկ ներմուծումն աճել է:

Շատ ավելի տխուր է, որ կառավարության ներկայացուցիչների համար նման հարցերը «սպեցիֆիկ» են, դրանց վերաբերող տվյալները «այդ պահին ձեռքի տակ չեն» և այլն։ Այսպիսի մոտեցումն առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս։ Առաջին հերթին դա ցույց է տալիս օրենսդիր մարմնի նկատմամբ կառավարության վերաբերմունքը։ Փաստացի ստացվում է, որ անպատրաստ գալով՝ ֆինանսական և հարկային ոլորտների պատասխանատուները արհամարհական վերաբերմունք էին դրսևորել ԱԺ-ի նկատմամբ: Բայց մյուս կողմից էլ՝ այս երևույթը միայն այս պաշտոնյաներին բնորոշ չէ. փորձը ցույց է տալիս, որ իշխանության շարքերում մեծամասնությունը չի տիրապետում իր ոլորտին։

Ի՞նչ կարիք կա տիրապետել ինչ-որ թվերի, տվյալների, ի՞նչ կարիք կա աշխատելու: Միևնույնն է, այդ ամենը չի գնահատվելու։ Կարևորը՝ անվերապահ նվիրված լինեն Նիկոլ Փաշինյանին, ու վերջ: Հա, մեկ էլ սոցցանցերով այնպիսի տվյալներ հրապարակել, որոնք նախօրոք «դզմզած» են ու ձեռնտու իշխանությանը: Այսպիսին է փաշինյանական կադրային քաղաքականությունը։

Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է Հայաստանի տնտեսական քաղաքականությունն այսքան ծանր վիճակում։ Արդյունքում երկրի տնտեսությունը մատնվել է ինքնահոսի. եթե միջազգային իրադրությունն ու նախադրյալները դրական լինեն, Հայաստանի տնտեսությունն աճ կարձանագրի, եթե դրանք փոխվեն, աճը կտրուկ կնվազի։ Ու այդպիսի պատկերի մենք բազմիցս ականատես ենք եղել։ Արտաքին նախադրյալները դարձել են Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը։ Այդ է պատճառը, որ Հայաստանն ինքն իրենից հատուկ տնտեսական գործոն չի ենթադրում։ Հետո էլ կառավարությունից անընդհատ խոսում են առևտրի դիվերսիֆիկացման և նոր տնտեսական հարաբերությունների ձևավորման մասին։ Այստեղ է, որ հարց է առաջանում՝ եթե հասարակ թվերին չեք տիրապետում, ինչպե՞ս եք նոր առևտրային ուղիներ ստեղծելու և վերահսկելու։ Ոչ մի կերպ: Փոխարենը արդեն իսկ եղած առևտրային ուղիներն եք վնասում։ Դրա վառ ապացույցը ռուսական շուկայի հետ կապված խնդիրներն են։ Հայաստանի առևտրային հաշվեկշռում բացասական ուղղությունն անընդհատ ստվարանում է։ Մեր պետությունը դարձել է ներկրման վրա նստած ու արտահանման ոլորտում ասելիք չունեցող երկիր։ Զուգահետ՝ այդ ամենն ուղիղ հարվածում է երկրի գործարար միջավայրին, տնտեսվարողներին, գյուղացիներին ու, ընդհանրապես, բոլորին: Նորից լսեք այդ հարցուպատասխանը, նորից լսեք Նարեկ Կարապետյանի հնչեցրած հարցերն ու բարձրաձայնած թվերը, նաև ֆինանսների նախարարի՝ թեկուզ ոչ ամբողջական, բայց տված պատասխանները, ու ցանկացած ողջախոհ մարդու համար իրավիճակը հաստատ պարզ կլինի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասին Մինչև ո՞ւր կիջնի ոսկու գինըԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկան Նոր Սահմանադրության հայեցակարգի մշակումը պետք է հիմնված լինի հանրային լայն քննարկման և համազգային համաձայնության վրաՎրաստանի նախագահը ներում է շնորհել ավելի քան 200 բանտարկյալի՝ Սուրբ Գևորգի օրվա կապակցությամբ Ուղղակի խոսել խաղաղության մասին և ասել, որ պատերազմ չենք ուզում, դա դեռ չի նշանակում, որ մենք պատերազմ չենք ստանալու. Մհեր ԱվետիսյանԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. Լավրով Ե՞րբ կզգացվի ձմեռային իրական սառնությունըՄեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) «Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացել Քուշներ. Թրամփը կոչ է արել Եվրոպային գումար ծախսել տնտեսության, այլ ոչ թե Ուկրաինայի վրա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Վրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունը Բալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավը Պարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին Ինձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ չնախատի. Պեսկով ԵՄ երկրներում կայանալիք ընտրությունների արդյունքները կարող են խաթարել միավորման կայունությունը և հանգեցնել առանցքային որոշումների ընդունման «կաթվածի». The Guardian Ադրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը. միակողմանի կախվածnւթյունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշմшն լրացուցիչ գործիքի. Սուրենյանց Թրամփը գովեստի խոսքեր է հնչեցրել Պեսկովի հասցեին, վերջինս արձագանքել է Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆ Կոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnր Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Այն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո Ֆերդինանդ Ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալ Բելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում են Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ուժգին երկրաշարժ` Իրանում ՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանին Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է «Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետին Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվել Իրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿ Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա Ֆիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասին Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում