Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ

ՄՇԱԿՈՒՅԹ

Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարարները դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ պահանջելով գործուն և հետևողական քայլեր ձեռնարկել Արցախում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության, փաստագրման և միջազգային ներկայացման ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի մշակույթի նախարարության պաշտոնական էջից։

Դիմումի հեղինակները նշում են, որ իրենց նախաձեռնությունը պայմանավորված է Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, ինքնության փոփոխման և յուրացման շարունակվող քաղաքականությամբ, ինչպես նաև այդ գործընթացը միջազգային մակարդակում ներկայացնելու և լեգիտիմացնելու փորձերով։

Նախկին նախարարները ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից պահանջում են հրապարակային և հստակ գնահատական տալ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող քաղաքականությանը և ստեղծել ժառանգության վիճակի մշտադիտարկման ու փաստագրման գործուն պետական մեխանիզմներ։

Նրանք նաև պահանջում են հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հարցը հետևողականորեն բարձրացնել միջազգային մասնագիտական և միջպետական հարթակներում։

Դիմումում առանձին անդրադարձ կա Արցախի թանգարանային հավաքածուներին։ Նախկին նախարարները պահանջում են քայլեր ձեռնարկել դրանց պահպանության ուղղությամբ, փաստագրել հավաքածուների իրավական կարգավիճակը և դրանց վերադարձի հարցը բարձրացնել միջազգային օրակարգում՝ տեղահանված արցախահայության մշակութային իրավունքների համատեքստում։

«Մշակութային ժառանգության պաշտպանությունը չի կարող սահմանափակվել փաստերի արձանագրմամբ։ Այն պահանջում է հստակ պետական դիրքորոշում և գործուն քայլեր»,– նշված է հաղորդագրությունում։
Նախկին նախարարները պահանջի 7 կետ են առանձնացրել.

• Տալ պաշտոնական հրապարակային գնահատական պաշտոնական Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ջնջման և յուրացման քաղաքականությանը և այդ դիրքորոշումը դարձնել Հայաստանի միջազգային մշակութային ու դիվանագիտական օրակարգի մաս։

• Ինստիտուցիոնալ հիմունքներով կազմակերպել Ադրբեջանի տարածքում հայկական մշակութային ժառանգության մշտական մոնիթորինգ, ներառյալ Արցախը, Նախիջևանը և հայկական պատմական ներկայություն ունեցած այլ տարածքները՝ կիրառելով արբանյակային տեխնոլոգիաներ, արխիվային նյութեր, հեռահար զննման և փորձագիտական փաստագրման մեթոդներ։

• Ստեղծել հուշարձանների, եկեղեցիների, գերեզմանոցների, պատմական քաղաքային միջավայրի, հուշարձանների և այլ օբյեկտների վիճակի համակարգված փաստագրման և տվյալների պարբերական թարմացման պետական մեխանիզմ՝ արդյունքները փոխանցելով միջազգային մասնագիտացված կազմակերպություններին։

• Ստեղծել Արցախի թանգարանային հավաքածուների առանձին ռեգիստր՝ փաստագրելով դրանց կազմը, ծագումը, գտնվելու վայրը և իրավական կարգավիճակը, և միջազգային մակարդակով բարձրացնել դրանց վերադարձի հարցը՝ տեղահանված հայ բնակչության մշակութային իրավունքների վերականգնման համատեքստում։

• Պարբերաբար տեղեկացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրոպայի խորհրդին, ICOMOS-ին և այլ միջազգային կազմակերպություններին հայկական ժառանգության ոչնչացման, վնասման, պատմական վերագրանցման կամ յուրացման փաստերի վերաբերյալ։

• Հասնել Արցախի մշակութային ժառանգության վիճակի նկատմամբ միջազգային անկախ մոնիթորինգի իրականացմանը և միջազգային մասնագետների հասանելիության ապահովմանը։

• Մշակութային ժառանգության պաշտպանությունը, տեղահանված բնակչության մշակութային իրավունքների և նրա ժառանգության հետ կապի պահպանման հարցերը ներառել միջազգային խաղաղության օրակարգում։

Հիշեցնենք, որ Հիքմեթ Հաջիևը Արցախում օտարերկրյա դիվանագետների հետ այցելել էր Գանձասար և Դադիվանք։ Այցին մասնակցել է 150 ներկայացուցիչ՝ 58 երկրից և 9 միջազգային կազմակերպությունից։ Հաջիևը հայտարարել էր, թե Գանձասարն ու Դադիվանքը «հին աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են»։ Նա նաև պնդել էր, թե Գանձասարը XIII դարում կառուցել է «Կովկասյան Աղվանքի տիրակալ» Հասան Ջալալ Դոլան, իսկ վանքը Կովկասյան Աղվանքի բազմադարյա քրիստոնեական ժառանգության վկայություններից է։ Ադրբեջանի նախագահի օգնականը նաև պնդել էր, թե հայկական կողմը «վերականգնման» անվան տակ միջամտություններ է կատարել հուշարձաններին՝ վնասելով դրանց «ճարտարապետական իսկությունն ու սկզբնական տեսքը»։

Նշենք նաև, որ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում արձանագրվել են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վնասման բազմաթիվ դեպքեր։ Caucasus Heritage Watch-ի արբանյակային մոնիթորինգով, մասնավորապես, փաստագրվել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ՝ Կանաչ ժամ եկեղեցու և Ղազանչեցոց հին գերեզմանոցի ոչնչացումը, ինչպես նաև Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցու ոչնչացումը։ 2026 թվականին նույն կազմակերպությունը հաստատել է նաև Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարի, Սուրբ Հակոբ եկեղեցու և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի ոչնչացումը։

Ալիևի թրի տակով Փաշինյանի պես չե՛նք անցնելու․ մեր սերունդներին ալիևյան սահմանադրություն չե՛նք ժառանգելու. Անդրանիկ ԳևորգյանԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր Այս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը Ռուբլին էժանացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 25-ի դրությամբ Սիրելի՛ ժողովուրդ, նոր Սահմանադրությունը դու չես գրել, այն թելադրվել է Ալիևի կողմից. Մենուա ՍողոմոնյանՉգիտեմ՝ ինչ տեղի ունեցավ այս վերջին ընտրությունների ժամանակ․ աշխարհը գոհ չէր արդյունքներից․ Թրամփ Չենք կարող գործել մեր մանդատից դուրս. մեր ընտրողը, չտալով ՔՊ-ին 50+1, մեզ լիազորել է կասեցնել Ալիևյան Սահմանադրությունը. Մարիաննա Ղահրամանյան«Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնելու․ Հայաստանին պետք չէ նախապայմաններով պարտադրվող Սահմանադրություն». տեսանյութՆավթի գներն աճել են ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի»-ն և «Նապոլի»-ն ոչ-ոքի խաղացին, «Բետիս»-ը հաղթեց «Սլովան»-ին Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ովԱյվազովսկու «Վենետիկը գիշերով. Սան Ջորջո Մաջորե» նկարը վաճառվել է 1,4 մլն դոլարով 43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել էԹրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական արշավի ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջը «Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին Իսրայելի ընդդիմության առաջնորդն առաջին կոալիցիոն համաձայնագիրն է կնքել՝ կառավարության ձևավորման նպատակով 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինՎարդաշենում բшխվել են «BMW»-ն և օտարերկրացու վարած մոպեդը. կա զnh 56-ամյա կինը սիրահարվել է արհեստական ​​բանականությանըԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էԵս կլինեմ առաջինը, ով կմենամшրտի նրանց հետ․ Ծառուկյանը՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի դեմ մրցելու մասին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Սահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պшյթել են ակшնների վրա Իրանի դեմ ռшզմական գործողության ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջ. Թրամփ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Սահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. ԿամենդատյանԱյս աշունը պատմական է լինելու«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՀանրային քննարկման ներկայացված Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից է ծնողական ժամի կիրառման հետ կապված խնդիրների կարգավորումը Մեծ Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրության համաձայնագիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը շնորհակալություն է հայտնել կնոջը Ուկրաինայում խաղաղապահ գործողությունների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Միխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ