Երևան, 24.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Առողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Iravaban.net-ը ուսումնասիրել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև «Դեղերի մասին» և «Կատարողական վարույթի մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթը։

Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) համակարգի մի շարք առանցքային կարգավորումներ՝ ապահովագրավճարների վճարումից մինչև չվճարված պարտավորությունների գանձում, դեղերի գների կարգավորում, անձնական տվյալների մշակում և համակարգում բնակչության նոր խմբերի ընդգրկում։

Փոփոխությունների անհրաժեշտությունը, ըստ նախագծի հիմնավորման, պայմանավորված է ԱՀԱ համակարգի ներդրման և գործարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրներով, ինչպես նաև գործող կարգավորումները ավելի հստակ և գործնական դարձնելու անհրաժեշտությամբ։

Ի՞նչն է փոխվելու

Նախագծերի փաթեթը մի շարք փոփոխություններ է նախատեսում առողջության համընդհանուր ապահովագրության գործող համակարգում։

Մասնավորապես՝ առաջարկվում է հստակեցնել.

ապահովագրված անձանց շրջանակը և նրանց կարգավիճակները,
ապահովագրավճարների հաշվարկման և վճարման կարգը,
ապահովագրավճարների չվճարման դեպքում կիրառվող ընթացակարգերը,
բժշկական ծառայությունների և դեղերի հատուցման կանոնները,
ԱՀԱ ռեգիստրում անձնական տվյալների մշակման հիմքերը,
Հիմնադրամի որոշումների բողոքարկման մեխանիզմները,
համակարգում բնակչության նոր խմբերի աստիճանական ընդգրկման անցումային դրույթները։

Այսինքն՝ փոփոխությունները վերաբերում են ոչ միայն ապահովագրավճարի չափին կամ վճարման կարգին, այլև այն հարցին, թե ով է համարվում ապահովագրված, ինչ պարտավորություններ ունի և ինչ կարող է տեղի ունենալ պարտավորությունը չկատարելու դեպքում։

Ո՞վքեր են ընդգրկվելու նոր կարգավորումներում

Նախագծով նախատեսվում է հստակեցնել բնակչության տարբեր խմբերի՝ ԱՀԱ համակարգում ընդգրկվելու և ապահովագրավճար վճարելու հետ կապված կարգավորումները։

Առանձին փոփոխություններ վերաբերում են, մասնավորապես՝

վարձու աշխատողներին,
անհատ ձեռնարկատերերին,
նոտարներին,
որոշակի եկամուտներ ստացող անձանց,
մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող ֆիզիկական անձանց,
փոխկապակցված անձանց։

Միաժամանակ նախատեսվում է կարգավորել նաև այն դեպքերը, երբ անձի կարգավիճակը փոխվում է, օրինակ՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման, մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերելու կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում։

Որքա՞ն է ապահովագրավճարը

Նախագծով նախատեսվում են տարբեր չափերի վճարումներ՝ կախված անձի կարգավիճակից և եկամտի չափից։

Մասնավորապես, 2026 թվականի դեկտեմբեր ամսվա և դրան հաջորդող ժամանակահատվածի համար նախատեսվում է, որ մինչև 200 000 դրամ աշխատավարձ ստացող որոշ վարձու աշխատողների դեպքում ամսական 6400 դրամ ապահովագրավճարից՝

2000 դրամը կպահվի աշխատողի աշխատավարձից,
4400 դրամը կվճարի գործատուն իր միջոցների հաշվին։

200 001-ից մինչև 500 000 դրամ աշխատավարձ ստացող որոշ աշխատողների դեպքում նախատեսվում է 4800 դրամի չափով վճարում։

Իսկ 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ունեցող անձանց համար նախատեսվում է ապահովագրավճարի ամսական դրույքաչափի 100 տոկոսի վճարում։

Այս կարգավորումների նպատակն այն է, որ ԱՀԱ համակարգում բնակչության նոր խմբերի ներգրավման գործընթացը իրականացվի աստիճանաբար՝ միաժամանակ որոշ խմբերի համար նախատեսելով պետական ֆինանսավորում կամ սուբսիդավորում։

Ի՞նչ է տեղի ունենում, եթե ապահովագրավճարը չի վճարվում

Նախագծի կարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է ապահովագրավճարի գծով պարտավորությունների գանձմանը։

Եթե հարկային մարմնի կողմից հսկողության չենթարկվող ինքնուրույն վճարող ապահովագրված անձը երեք ամիս անընդմեջ չի վճարում ապահովագրավճարը, կամ ապահովագրված անձի կարգավիճակը դադարելիս ունի ապահովագրավճարի գծով պարտավորություն, ԱՀԱ հիմնադրամը կարող է նախաձեռնել դրամական միջոցներ վճարելուն պարտավորեցնելու վարույթ։

Սկզբում անձը պետք է ծանուցվի պարտավորության մասին և հնարավորություն ունենա այն մարելու։

Ծանուցումը ստանալուց հետո անձին տրվում է երեք ամիս՝ պարտավորությունը միանվագ կամ տարաժամկետ մարելու համար։

Եթե անձը գտնում է, որ պարտավորությունն առաջացել է սխալ հաշվարկի կամ այլ սխալի հետևանքով, նա կարող է այդ մասին տեղեկացնել Հիմնադրամին։

Կարո՞ղ է Հիմնադրամի որոշումը բողոքարկվել

Եթե պարտավորությունը չի մարվում, Հիմնադրամի գլխավոր տնօրենը կարող է որոշում ընդունել անձին դրամական միջոցներ վճարելուն պարտավորեցնելու մասին։

Այդ որոշումը անձը կարող է բողոքարկել 15-օրյա ժամկետում՝ Հիմնադրամի գլխավոր տնօրենին ներկայացնելով օրենքով նախատեսված տվյալներն ու պահանջը։

Բողոքի ներկայացումը կասեցնում է պարտավորեցնող որոշման կատարումը։

Եթե բողոքի արդյունքում որոշումը մնում է ուժի մեջ, այն կարող է դառնալ անբողոքարկելի և ենթակա լինել կատարման «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով։

Ի՞նչ կապ ունի այստեղ հարկադիր կատարումը

Փաթեթի առանձին նախագծով առաջարկվում է «Կատարողական վարույթի մասին» օրենքով նախատեսված հարկադիր կատարման ակտերի ցանկում ներառել նաև ԱՀԱ հիմնադրամի որոշումները։

Այսինքն՝ օրենքով նախատեսված դեպքերում Հիմնադրամի պարտավորեցնող որոշումը կարող է հիմք հանդիսանալ կատարողական վարույթ սկսելու համար։

Հիմնավորման համաձայն՝ նման մեխանիզմի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ԱՀԱ համակարգում ինքնուրույն ապահովագրավճար վճարողների թիվը կարող է մեծ լինել, և յուրաքանչյուր չվճարված պարտավորության համար դատարան դիմելը կարող է ժամանակատար և ծախսատար լինել։

Ի՞նչ է փոխվելու դեղերի մասով

Փոփոխություններ են նախատեսվում նաև դեղերի գների և դրանց հատուցման կարգավորման ոլորտում։

Նախագծով առաջարկվում է ավելի ճկուն դարձնել դեղի հենակետային գնի, հատուցման գնի և հատուցման առավելագույն չափի վերանայման գործընթացը՝ այդ չափերը տարվա ընթացքում վերանայելու, այդ թվում՝ նվազեցնելու հնարավորություն տալով։

Միաժամանակ ԱՀԱ օրենքում նախատեսվում է սահմանել, որ ապահովագրական փաթեթի և բժշկական օգնության նվազագույն ծավալի շրջանակում դեղատներից բաց թողնվող դեղերի գները ենթակա են պետական կարգավորման՝ «Դեղերի մասին» օրենքի պահանջներին համապատասխան։

Ո՞վ է վճարելու ցածր աշխատավարձ ստացող աշխատողների ապահովագրավճարի մի մասը

Նախագծով նախատեսվում է պետական բյուջեի հաշվին սուբսիդավորում։

Հիմնավորման համաձայն՝ 2027 թվականի ԱՀԱ ապահովագրավճարի սուբսիդավորման բազային բյուջեով նախատեսվում է շուրջ 196.47 մլրդ դրամ հատկացում։

Այդ թվում՝ շուրջ 179.99 մլրդ դրամ նախատեսվում է օրենքով սահմանված ապահովագրավճար չվճարողների խմբերի համար, իսկ մինչև 200 000 դրամ աշխատավարձ ստացող վարձու աշխատողների սուբսիդավորման համար՝ շուրջ 16.48 մլրդ դրամ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ մինչև 200 000 դրամ աշխատավարձ ստացող վարձու աշխատողների թիվը գնահատվել է 275 801 շահառու։

Ի՞նչ է փոխվելու անձնական տվյալների մասով

Նախագծով հստակեցվում են ԱՀԱ ռեգիստրում անձնական տվյալների մշակման իրավական հիմքերն ու նպատակները։

Նախատեսվում է, որ ռեգիստրում ապահովագրված անձանց տվյալները կարող են մշակվել առանց նրանց համաձայնության՝ օրենքով սահմանված նպատակներով, այդ թվում՝ ապահովագրական փաթեթի տրամադրման, հատուցումների իրականացման, համակարգի կառավարման, վիճակագրության, մշտադիտարկման և պետական վերահսկողության նպատակներով։

Միաժամանակ նախագիծը տարբերակում է գաղտնի և ոչ գաղտնի տեղեկությունները և նախատեսում է որոշ ոչ գաղտնի տվյալների փոխանցման կամ հրապարակման հնարավորություն՝ օրենքով սահմանված նպատակներով և կարգով։

Ի՞նչ է լինելու ապահովագրված անձի կարգավիճակի հետ

Նախագծով նախատեսվում են մի շարք դեպքեր, որոնց դեպքում ապահովագրված անձի կարգավիճակը կարող է դադարել։

Օրինակ՝ որոշ խմբերի դեպքում կարգավիճակի դադարեցումը կարող է կապված լինել ապահովագրավճարի վճարման ենթակա ժամանակահատվածի ավարտի հետ։

Առանձին կարգավորում է նախատեսվում նաև այն անձանց համար, որոնք դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտով ենթարկվել են ազատազրկման հետ կապված պատժի։

Միաժամանակ հատուկ կանոններ են նախատեսվում մեղադրյալի կարգավիճակ ունեցող և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց համար։

Ե՞րբ են նախատեսվում փոփոխությունները

Օրենքների հիմնական մասը նախատեսվում է ուժի մեջ մտցնել պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Մի շարք առանձին դրույթներ նախատեսվում է կիրառել 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը պետք է ընդունվեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Նախագծերի հեղինակների գնահատմամբ՝ փոփոխությունները պետք է ապահովեն ԱՀԱ համակարգի առավել հստակ և արդյունավետ գործարկումը։

Մասնավորապես՝ նախատեսվում է.

հստակեցնել ապահովագրավճարների վճարման պարտավորությունները,
ստեղծել չվճարված գումարների գանձման ավելի արդյունավետ մեխանիզմ,
կարգավորել Հիմնադրամի որոշումների բողոքարկումը,
կատարելագործել դեղերի գների և հատուցումների կարգավորումը,
հստակեցնել անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը,
ապահովել բնակչության նոր խմբերի աստիճանական ընդգրկումը ԱՀԱ համակարգում,
բարձրացնել համակարգի կառավարման և ֆինանսական կայունության մակարդակը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանԶելենսկին մերժել է Թրամփի երաշխիքները․ հանդես է եկել հստակ պահանջով Հայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութԲաց մի՜ թողեք սև ուրբաթի զեղչերը․ օնլայն վարկ՝ սկսած 100 000 դրամիցԻրանը կhարվածի Եվրոպայում գտնվող ամերիկյան բազաներին, եթե դրանք օգտագործվեն իր վրա hարձակվելու համար. Իրանի Մեջլիսի անդամ Հրապարակել է կադրեր այն տնից, որտեղ առևանգողը պահել է 10-ամյա տղայինՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք Չալաբյան«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն բարի խոսքերի համար, որոնք Դուք ուղղել եք ինձ Ձեր ուղերձում. Ալիևը՝ Թրամփին Փաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանՄեկնարկել է Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի գործունեությունը Կալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանԻնդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել․ փրկարարները որոնում են տասնյակ անհետ կորածների Մենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանԳերմանիայի ավելի քան 450 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացել․ Bild Հանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակով Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկել Մեզ համար միակ կարևոր հարցը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է. ներկայումս դրանում նման պահանջներ չկան. Բայրամով Ուժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան» Օրեր դեկտեմբերին, որոնք դժբախտ են համարվումՀիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՆոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա Գասպարյան