Երևան, 11.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քպական իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը խիստ ոգևորված են Հրազդանում Firebird AI գործարանի հիմնադրումից: Ավելին, այդ հանգամանքը արդեն մոտ երկու ամիս է, ինչ անխնա շահարկում են պրոիշխանական քարոզչության մեջ: Բայց իսկապե՞ս այդքան անմեղ, հրաշալի, օգտակար ու անվտանգ բան է այդ «հրեղեն թռչունը» (Fire bird- բառացի՝ հրեղեն թռչուն կամ կրակի ծիտ):

րեղեն թռչուն կամ կրակի ծիտ): Այս ընթացքում փորձագետները մի շարք մտահոգություններ ու անհանգստություններ են արտահայտում այդ գերված «ԱԲ գործարանի» առնչությամբ: Եթե ամփոփ, ապա փորձագիտական քննադատական հիմնական դիտարկումները վերաբերում են աշխարհաքաղաքական և անվտանգային ռիսկերին, ինչպես նաև երկակի նշանակության տեխնոլոգիաները հնարավոր հետախուզական նպատակներով օգտագործելուն: Կան մտահոգություններ նաև էներգետիկ հսկայական ծանրաբեռնվածության, տվյալների ինքնիշխանության վերահսկողության պակասի և տնտեսական ներառականության ցածր մակարդակի վերաբերյալ: Բայց մի փոքր պետք է մանրամասնել. «հրեղեն թռչունը», կարծում ենք, արժե դրան:

Նախ՝ սոցիալականի պահով. որքան էլ իշխանություններն ինքնագովազդի համար շրջանառում են «գործարան» բառը, փորձագետները նշում են, որ նմանատիպ կենտրոնները սովորաբար ստեղծում են սահմանափակ թվով աշխատատեղեր, ի լրումն՝ կարող են ինքնիշխանության տեսանկյունից հանգեցնել Հայաստանի որոշակի տեխնոլոգիական կախվածության:

Ինչ վերաբերում է էներգետիկ բաղադրիչին, ապա փորձագետները մատնանշում են այն հանրահայտ իրողությունը, որ նման կենտրոնները մեծ չափերով էլեկտրաէներգիա են կլանում, եթե չասենք՝ խժռում: Կոնկրետ Հրազդանի Firebird AI գործարանը, որքան հայտնի է բաց աղբյուրներում եղած տվյալներից, մեկնարկային հզորություններով 300 մեգավատ էլեկտրաէներգիա է սպառելու: Հետագա ընդլայնման դեպքում նման պահանջը կարող է հասնել մինչև 2 գեգավատի: Դա, անկասկած, մեծ լարվածություն է հարուցելու Հայաստանի էներգահամակարգում՝ ինչպես արտադրող կայանների, այնպես էլ այլ խոշոր սպառողների, նաև բնակչության էներգամատակարարման առումներով:

Բայց փորձագետների մյուս զգուշացումները շատ ավելի էական են: Նախ՝ հայտնի է, որ Հրազդանի այդ «հրեղեն թռչունը» հագեցած է 9000 NVIDIA B200 գրաֆիկական պրոցեսորներով (GPU), իսկ ապագայում նախատեսվում է ընդլայնել հզորությունը մինչև 50000 GPU: Կան դիտարկումներ, որ 9000 NVIDIA B200 գրաֆիկական պրոցեսորները երկակի նշանակության են և ակտիվորեն գործածվում են ռազմական նպատակներով ևս: Ի՞նչ երաշխիք, որ Հրազդանում դրանք զուտ «խաղաղ նպատակներով» են տեղակայվում:

Նշվում է, որ Firebird AI գործարանը գերհամակարգչային ենթակառուցվածք է՝ նորարարական նախագծերի, տեխնոլոգիական արտադրության և գիտահետազոտական աշխատանքների համար: Բայց փորձագետները նշում են նաև, որ այդ «գերհամակարգչային ենթակառուցվածքը» նաև հրաշալի հնարավորություն է ԱՄՆ պատերազմի նախարարության (Պենտագոնի) ու հետախուզական ծառայությունների համար, որ ահռելի ծավալով տեղեկություններ հավաքեն ինչպես Հայաստանի, այնպես էլ հարևան Իրանի ու դեռևս գործընկեր Ռուսաստանի հետ կապված: Հասկանալի է՝ հետախուզական ու ամենևին էլ ոչ «խաղաղ» նպատակներով:

Ավելին, ամերիկյան օրենքներով, ինչպես նկատում են փորձագետները, նման կենտրոնները պարտավոր են առաջին իսկ պահանջով ԱՄՆ իշխանություններին ու համապատասխան գերատեսչություններին տրամադրել իրենց տիրապետած ամբողջական տեղեկատվությունը:

Այստեղից արդեն ծագում են մյուս մտահոգությունները: Փորձագետները ընդգծում են անվտանգային ու աշխարհաքաղաքական խնդիրները: Բանն այն է, որ վերը իշված մի շարք դիտարկումների և իրողությունների խորապատկերում Հրազդանում հիմնադրված Firebird AI գործարանը ոչ թե «տեխնոլոգիական ճեղքում» է երևակվում, այլ միանգամայն լրջորեն կարող է անվտանգային սպառնալիք ընկալվել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի կողմից, և այդ համատեքստում, հասկանալի է, սպառնալ նաև հենց Հայաստանի անվտանգությանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը. խոսնակ Ինչ ուտեստներ չի կարելի դնել 2027 թվականի ամանորյա սեղանինԵրևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը Արսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում Երևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց «Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել է Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանՄեն կուն շունը կծել և քերծել է երկու երեխայիԻտալիայում ռումբի սպառնալիքների պատճառով հարյուրավոր դպրոցներից տարհանումներ են իրականացրել Ընդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. Պեսկով Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանՓոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Գլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱբու Դաբիում բանակցությունների մասնակիցները անդրադարձել են մարդասիրական թեմային Ռուսաստանը և Ուկրաինան Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել գերիների լայնածավալ փոխանակման շուրջ Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԻսպանիայում համընդհանուր գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 ավիաչվերթ 47-ամյա տղամարդը էքսկավատորով ավերել է վարչական շենքըԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանՔննարկվել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները ԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն ՀարությունյանԱբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները ԱՄՆ-ը վկայակոչում է «Բոլոր ռnւմբերի մայրը»՝ uպառնալիքների միջոցով դիվանագիտություն վարելու համար. ո՞վ է uպառնում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը. Փեզեշքիան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Տավուշում ապօրինի պահվող զենք-զինամթերք, լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներ են հայտնաբերվել Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՇենգավիթի մանկապարտեզի տարածքում բանվորները հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա ՄաթևոսյանԻրանը սպառնում է հարվածել ԱՄՆ հեռավոր ռազմաբազաներին նոր հարձակման դեպքում Հանձնաժողովի նիստում քննարկվել է 2027 թ. պետական բյուջեի նախագիծը Իրանը մտադիր չէ երկրից հարստացված ուրան արտահանել Հայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլում COP 31. դիմավորման պաշտոնական արարողություն «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով Բանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանԻնչի՞ տարի է լինելու 2027 թվականը