Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան

ԲԼՈԳ
Հաղթանակները բազում տերեր ունեն, իսկ պարտությունները՝ որբ են։ Որպես կանոն, պարտություններից հետո որևէ մեկը չի ցանկանում իր վրա վերցնել պարտության պատասխանատվությունը։ Բայց դա էլ այս պահին էական չէ, քանի որ միայն առաջին հայացքից է թվում, թե պատերազմները տարածքների մասին են, հողեր գրավելու մասին են։

Պատերազմներն իրականում հաղթողի կողմից պարտվողին սեփական կամքը թելադրելու մասին են։ Եվ, որպես կանոն, այդ կամքի թելադրումը, եթե հասնում է քաղաքական հաջողության, նպատակը լինում է պարտված պետության պետականության կորուստը՝ պետականության նվաճումը հաղթողի կողմից։

Եվ հիմա մեր քաղաքական էլիտաների և ժողովրդի պարտքն է՝ այս ամենը գիտակցելով, թույլ չտալ, որ արցախյան պատերազմի պարտությունը դառնա հայոց պետականության կորստի պատճառ։ Իսկ դա նշանակում է, որ մեր քաղաքական, այսպես կոչված, էլիտաներն ու ժողովուրդը պարտավոր են հասկանալու հայոց պետականության շահը և առաջնորդվել բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահերով։ Հակառակ պարագայում մենք կվտանգենք մեր պետականությունը։

Իսկ սա ընդամենը խոսքեր չեն։ Ադրբեջանը արցախյան պատերազմից հետո ուղղակիորեն քայլեր է իրականացնում հայոց պետականությանը վերջ տալու և Հայաստանը նվաճելու ուղղությամբ։ Մնացած բոլոր խոսակցությունները խաղաղության, համագործակցության և այլնի մասին ուղղակի խոսակցություններ են՝ ժամանակ շահելու և մեր պաշտպանության բնազդը թուլացնելու ճանապարհին։

 Եվ այստեղ ամենակարևոր հարցն այն է, թե մենք ի՞նչ ենք հասկանում պետական շահ ասելով։ Պետական շահը իշխանության շահը չէ, ընդդիմության շահը չէ, որևէ քաղաքական ուժի կամ անհատի շահը չէ։ Իշխանությունները փոխվում են, քաղաքական ուժերը գալիս ու գնում են, բայց պետությունը պետք է մնա։ Հետևաբար մեր յուրաքանչյուր քաղաքական որոշում պետք է գնահատվի նրանով, թե այդ որոշման արդյունքում ինչպիսի Հայաստան ենք ունենալու վաղը՝ ավելի՞ սուվերեն և ավելի՞ անվտանգ, թե՞ պետություն, որի փոխարեն իր ապագայի վերաբերյալ որոշումներ են կայացնում ուրիշները։

Պատերազմում պարտությունը դեռևս պետականության կորուստ չէ։ Այն կարող է դառնալ պետականության կորստի սկիզբ, եթե պարտված հասարակությունը կորցնի վերականգնվելու կամքը, իսկ պետությունը՝ սեփական շահերը պաշտպանելու կարողությունը։

Հետևաբար այսօր մեր գլխավոր խնդիրը Հայաստանի Հանրապետության սուվերենության, անվտանգության և սեփական ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողության պահպանումն է։ Որովհետև անկախությունը միայն դրոշը, զինանշանը կամ միջազգային ճանաչումը չէ։ Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է։
 
Հիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանԶելենսկին մերժել է Թրամփի երաշխիքները․ հանդես է եկել հստակ պահանջով Հայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութԲաց մի՜ թողեք սև ուրբաթի զեղչերը․ օնլայն վարկ՝ սկսած 100 000 դրամիցԻրանը կhարվածի Եվրոպայում գտնվող ամերիկյան բազաներին, եթե դրանք օգտագործվեն իր վրա hարձակվելու համար. Իրանի Մեջլիսի անդամ Հրապարակել է կադրեր այն տնից, որտեղ առևանգողը պահել է 10-ամյա տղայինՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք Չալաբյան«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն բարի խոսքերի համար, որոնք Դուք ուղղել եք ինձ Ձեր ուղերձում. Ալիևը՝ Թրամփին Փաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանՄեկնարկել է Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի գործունեությունը Կալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանԻնդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել․ փրկարարները որոնում են տասնյակ անհետ կորածների Մենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանԳերմանիայի ավելի քան 450 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացել․ Bild Հանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակով Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկել Մեզ համար միակ կարևոր հարցը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է. ներկայումս դրանում նման պահանջներ չկան. Բայրամով Ուժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան» Օրեր դեկտեմբերին, որոնք դժբախտ են համարվումՀիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՆոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա Գասպարյան Ճապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառով Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան «Ռեալ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել․ Ռոմանոն հայտնել է ֆուտբոլիստի անունը Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու. Հայկ ՍուքիասյանԱՄՆ-ում մեկ օրում հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 7,2 հազար չվերթ Ո՞րն է հայկական երկարակեցության գաղտնիքը․ ՀՀ-ն ռեկորդ է սահմանել Մայրը սպանել է իր երկվորյակ որդիներին՝ իր սիրեցյալին դեմ լինելու համարԹուրքիայում անցկացված COP31-ի մասնակիցները ձախողել են վերջնական փաստաթղթի ընդունումը Աթոյան փողոցում բшխվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում՝ կոտրելով ցուցափեղկն ու ապակիները․ կա 1 զnհ, 1 վիրավnր Պուտինը պարտավոր է կիրառել միջուկային զենք. Մեդվեդևի զգուշացումը