Հայ աստղերի օրիգինալ անուններով երեխաները
ԼԱՅՖArmStar.am-ն օրեր առաջ ներկայացրեց այն ռուս աստղերի երեխաներին, որոնց հայտնի ծնողները քիչ թե շատ տարբերվող, երբեմն անգամ տարօրինակ անուններով էին կոչել:
Այս անգամ անդրադառնում ենք հայկական շոու բիզնեսի այն աստղերին, ում երեխաները ունեն տարբերվող, հետաքրքիր և օրիգինալ անուններ:
Այն, որ մեր օրերում Փառանձեմ, Սիրանուշ, Եփրաքսյա և այլ հայկական անուններին փոխարինելու են եկել մոդեռն, եվրոպական և բարեհունչ անունները, պարզից էլ պարզ է:
Բազմիցս իրենց տարիքային տարբերությամբ լսարանի և հանդիսատեսի ուշադրությանն արժանացած Գեորգի Պողոսյան ու Լուիզա Ղամբարյան զույգն այս անգամ ArmStar.am-ի ուշադրությանն է արժանացել իրենց դստեր գեղեցիկ ու արտասովոր անվան շնորհիվ: Աղջկան անվանել են Գաբրիելլա:

Արտասովոր և «սուր» ժամանակակից անունների շարքից է պարուհի, օդային ակրոբատ, կենդանիներ վարժեցնող Թինա Քեյի դստեր` Կամիլլա-Էսմերալդայի անունը: Այս անուններից մեկն էլ բավական էր տարբերվող և օրիգինալ լինելու համար, բայց ArmStar.am-ի գնահատականով արտիստուհին փորձել է մաքսիմալ օրիգինալ լինել:

Ասում են` անունը ճակատագիր է: Հայկական անուններից շատերի իմաստը մեզ հասկանալի էր, ինչը չենք կարող ասել արտասահմանյան անունների դեպքում: Օրինակ Հ.Տ Հայկոն իր աղջկան կնքել էՋեսիկա անվամբ: Դժվար է գտնել անվան բացատրությունը: Փաստն այն է, որ անունը գեղեցիկ է, բարեհունչ և տարբերվող:

Հռիփսիմե Ելինյան և Գրիգոր Դանիելյան զույգն ունի մեկ տղա, ով ևս հայկական ավանդական անունների կրող չէ: Տղային անվանել են Ալբերտո: Մեզանում առավել տարածված է Ալբերտ տարբերակը: Հավանաբար, շատերը երեխային մեծ տարիքում հենց այսպես էլ կդիմեն: Ի միջի այլոց, ըստ ArmStar.am –ի աղջիկ երեխաների անվան ընտրության հարցում բոլորն առավել բծախնդիր են, փորձում են գեղեցիկ ու «թիթիզ» անուններ ընտրել, բայց այսօր արդեն միտում է նկատվում տղաներին ևս բարեհունչ անուններ տալու: Ալբերտոն այդ օրինակներից մեկն է:

Այս առումով բացառություն չէ նաև Նունե Եսայան-Ավո Խալաթյան զույգի առայժմ միակ բալիկը`Հենրին: Նա ևս կրում է ժամանակակից և օտար անուն: Մեր օրերում տարածված է նաև այս անվան մեկ այլ տարբերակը` Անրին:

Հաղորդավարներ Յանա Դանիելյանն ու Սուրեն Փահլևանյանն աչքի են ընկնում իրենց առաջադեմ հայացքներով: Նրանք իրենց դստեր անվան ընտրության հարցում ևս ժամանակակից են և օրիգինալ: Ինչպես պարզեց ArmStar.am –ը, աղջկան անվանել են Ադել:

Դերասանուհի Լիլի Էլբակյանն ու ամուսինը` ռեփեր Համոն, իրենց աղջկան տվել են արտասահմանյան անուն` միաժամանակ չհեռանալով հայկական ավանադույթներից: Նրանք երեխային կնքել են Համոյի մոր անունով` անվանակոչելով Էլմիրա:




