Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մարդը՝ որպես գլխավոր կապիտալ

ԲԼՈԳ

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Անձի արժանապատվությունը մարդկային քաղաքակրթության հիմնարար հայեցակարգերից մեկն է, չափանիշ՝ հասարակության զարգացման համար: Անձի արժանապատվության պաշտպանությունը ժողովրդավարական և իրավական պետությունում կրում է համընդհանուր և առաջնային բնույթ, այն կազմում է փիլիսոփայական և իրավաբանական բազան, որի վրա կառուցվում է տվյալ պետությունում մարդու իրավունքների ողջ իրավական համակարգը: Մարդու արժանապատվությունն արժեքների չափանիշ է, որը հնարավորություն է տալիս գնահատելու, արժևորելու ոչ միայն պետությունը, իրավունքը, իրավակարգը, օրինականությունը, այլ նաև քաղաքացիական հասարակությունում մարդու արժանապատվության զարգացման և դրա իրականացման հնարավորության աստիճանը: Ժամանակակից աշխարհը չի կարելի պատկերացնել առանց մարդու՝ որպես բարձրագույն արժեքի արժանապատվության:

Մարդու արժանապատվությունը ներկայումս համարվում է հասարակության զարգացման գլխավոր կողմնորոշիչներից մեկը: Քաղաքացիական հասարակության ձևավորումը և իրավական պետության կառուցումն անհնարին կլինի, եթե հասարակական գիտակցությունում և պրակտիկայում չարմատավորվի մարդու արժանապատվության էությունը: Անհատի արժանապատվությունն է հանդես գալիս պետության, պետական մարմինների և նրանց պաշտոնատար անձանց՝ մարդու, անհատի նկատմամբ վերաբերմունքի կառուցման նկատմամաբ պահանջները սահմանող կարևորագույն արժեքավոր հիմքը և չափանիշը: Անհատի արժանապատվությունն առանցքային նշանակություն ունի սահմանադրական իրավակարգավորումների արժեբանության և մեթոդաբանության տեսանկյունից:

Քաղաքակիրթ հասարակությունում պետության հիմնական գործառույթը պետք է լինի անձի արժանապատվության պաշտպանությունը: Մարդու արժանապատվության էությունը արտացոլող հիշատակված միջազգային իրավական դրույթների իմաստավորումն ու արժևորումն ազգային օրենսդրությամբ պայմանավորված կլինի պետության գոյության արդարացվածությունը և միայն այն դեպքում, եթե վերջինիս գործունեությունն ուղղված կլինի մարդու արժանապատվության ու նրա իրավունքների և ազատությունների պաշտպանությանը:

Այս ամենը հաշվի առնելով՝ նոր ձևավորված կառավարությունն առաջիկայում ներկայացվող ծրագրի հիմքում հիմնական առանցքային դրույթների շարքում կարևորում է հենց այս հանգամանքը, և ըստ այդ տեսլականի՝ կառուցում իր հետագա քայլերն ու ուղղությունները: Մնացած հետևանքների ու գնահատականների համար ժամանակ ունենք և կարող ենք անել դատողություններ ու հետևություններ:

Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ. «Փաստ»ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ»Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 626-ի Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ»Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱրագածոտնում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավnրներ Բանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը ԾովագյուղումՆոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր ԿամենդատյանԻնչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը