Քանաքեռ-Զեյթունում վթարային ջրանջատումներ կլինեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված հոկտեմբերի 18-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Ֆանարջյան փողոցի 1-ից մինչեւ 46 համարների անհատական տնատիրությունների և նրբանցքների, Քանաքեռի 6-րդ փողոցի՝ իր նրբանցքներով, Աղասու փողոցի, «Կոկա Կոլա» գործրանի, Ծարավաղբյուրի փողոցի թիվ 125 դպրոցի ու մանկատան ջրամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



