Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում դեմքի դեղին գույնը
ՖՈՏՈEntertrain.1in.am-ը գրում է.
Hronika.info-ն ներկայացնում է, թե մարդու օրգանիզմում որ պրոցեսներն են առաջացնում դեմքի դեղին գույն, և ինչպես դրանց դեմ պայքարել:
Դեմքի դեղին գույնը կարող է լինել ոչ միայն դեղորայքի չարաշահման, այլև, օրինակ, գազարի, նարնջի, քացախի և այլ մթերքների շատ օգտագործման հետևանք:
Այն կարող է նաև դեղնել օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսների հետևանքով. դա ցույց է տալիս, որ օրգանիզմում առաջացել է բիլիռուբինի ավելցուկ (երկաթ պարունակող հեմոգլոբինի սպիտակուցի քայքայման արդյունք): Այն սովորաբար չի կուտակվում օրգանիզմում, այլ դուրս է գալիս արտաթորումների հետ: Դա կարող է լինել դեղնախտով հիվանդանալու դեպքում:
Դեմքի դեղնելու ևս մեկ պատճառ է արյան մեջ կարոտինի ավելացումը, որը որոշ մթերքների չափազանց շատ օգտագործման հետևանք է:
Դեղնություն կարող են առաջացնել նաև չափազանց ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, քնի պակասը, ընկճախտն ու սթրեսը, էմոցիոնալ լարվածությունը: