Ադրբեջանի տնտեսությունը 4 տոկոսով նվազել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ2016 թվականի 9 ամիսների ընթացքում Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը կազմել է 436,3 մլն մանաթ, կամ մեկ բնակչի հաշվարկով՝ 4512,5 մանաթ: Այս մասին հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը:
Ադրբեջանի պետական վիճակագրության կոմիտեի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի համախառն ներքին արդյունքի 65,7 տոկոսը կազմում է տնտեսության ոչ նավթային հատվածը, իսկ 34,3 տոկոսը՝ նավթային եւ գազային հատվածը:
Այս հաղորդագրության մեջ նշվում է, որ 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանի շինարարական ոլորտում գրանցված համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 3,9 տոկոսով նվազել է:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



