Թուրքիայում 4,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի Էլյազըզ (հայկական Խարբերդ) նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քարաքոչան գավառում, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,4 բալ:
Էպիկենտրոնը գտնվել է երկրակեղևից 13,05 կիլոմետր խորության վրա: Ցնցումները զգացվել են նաև հարակից շրջաններում, մասնավորապես Բինգյոլում (հայկական Բյուրակն): Զոհերի, վիրավորների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



