Աբխազիայում ահաբեկչություն իրականացրած անձը Ռոստովի բնակիչ է եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱբխազիայի պետական հեռուստառադիոընկերության տարածքում ահաբեկչություն իրականացրած տղամարդը Ռոստովի մարզի բնակիչ է եղել։ Այս մասին հայտարարել է Աբխազիայի անվտանգության խորհրդի քարտուղար Մուհամմեդ Քիլբան, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Այսօր Աբխազիայի պետական հեռուստառադիոընկերության տարածքում զոհված տղամարդը Աբխազիայի քաղաքացի չէ։ Պարզվել է, որ նա ՌԴ Ռոստովի մարզի բնակիչ է»,– ասել է նա։
Նրա խոսքով՝ տղամարդն Աբխազիա էր ժամանել հոկտեմբերի 2-ին, իսկ ահաբեկչությունն ուղղված է եղել կոնկրետ աբխազ քաղաքական գործչի դեմ։ Այս պահին պարզվում է Ռուսաստանի հետ նրա հնարավոր կապը։
Հիշեցնենք, որ անհայտ տղամարդը հոկտեմբերի 17-ի առավոտյան ռումբ էր պայթեցրել Աբխազիայ պետական հեռուստառադիոընկերության շենքի մոտ։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



