Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Քերիի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների գործընկերոջ` պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այս մասին տեղեկացնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իրաքի Մոսուլ քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելուն ուղղված ռազմական գործողությունների վերջին զարգացումները:
Թուրքական դիվանագիտական աղբյուրների տեղեկություններով` հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ջոն Քերիի խնդրանքով:
Բացի իրաքյան զարգացումներից` քննարկվել են նաև Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքները և ԻՊ դեմ տարվող պայքարը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



