Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ակումբում երգող երգիչը 3-4 ժամ կենդանի երգելուց հետո ստանում է ընդամենը 15.000 դրամ, ինչն ուղղակի ծիծաղելի է. Ռաիսա Ավանեսյան

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

Իրանահայ երգչուհի Ռաիսա Ավանեսյանը կարճ ժամանակով Հայաստանում է. նա եկել է Երեւան, որպեսզի նկարահանվի «Հայաստանի ձայնը 3» նախագծի հաղթանակին արժանանալուց հետո ստացած մրցանակ-տեսահոլովակում:

Life.panorama.am-ի հետ զրույցում Ռաիսան նշեց, որ մեծ ոգեւորությամբ է սպասում տեսահոլովակի նկարահանմանը, քանի որ երգը վաղուց է պատրաստ.

«Երգս պատրաստ է, պարզապես տեսահոլովակի նկարահանումները ձգձգվում են, քանի որ ռեժիսոր Ժոռ Մելոյանը հաճախ է գործերով մեկնում արտերկիր: Ինչեւէ, ուրախ եմ, որ նրա պես տաղանդավոր մասնագետ է զբաղվելու տեսահոլովակիս ռեժիսորությամբ, հավանաբար նկարահանումները կլինեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում»,- նշեց Ռաիսան ու խոսեց երգի մասին.

«Երգի երաժշտության հեղինակն է Նիկ Եգիբյանը, ով նաեւ զբաղվել է գործիքավորմամբ, իսկ խոսքերը հեղինակել է Ավետ Բարսեղյանը: Երգս տարօրինակ աղջկա մասին է` իսկը իմ մասին,- ծիծաղելով նշեց երգչուհին ու շարունակեց,- կարծում եմ, Ավետն ինձ ճանաչելով, կարողացել է համապատասխան խոսքեր ընտրել: Երգը ուժեղ կամքով աղջկա մասին է, նա ասում է` եթե մեկն ինձ սիրում է, ուրեմն պետք է ընդունի ինձ այնպիսին, ինչպիսին կամ: Ի դեպ` նշեմ, որ նախապես Ավետին չէի ասել, թե ինչ խոսքեր եմ պատկերացնում, նա անձամբ է որոշել այս բովանդակությունը: Երգս շատ հիթային, ինչպես ասում են` «դռայվով» է, բոլորովին նոր ոճում, որի նմանը կարծես թե Հայաստանում չկա. հուսամ հավանության կարժանանա»:

Մեզ հետ զրույցում Ռաիսան նշեց նաեւ, որ բացի սպասվող տեսահոլովակից, այս պահին մրցանակից դուրս մեկ այլ երգ էլ է պատրաստում.

«Հիմա մեկ երգ էլ ունեմ, որի վրա աշխատում եմ. շատ գեղեցիկ, մելոդիկ երգ է, որի երաժշտության հեղինակը կրկին Նիկն է, իսկ խոսքերը դեռեւս գրված չեն: Այս երգի տեսահոլովակը եւս շատ չի ուշանա, միայն թե այս անգամ տեսահոլովակը կնկարահնեմ Թեհրանում, քանի որ այնտեղ էլ ունեմ շատ տաղանդավոր երիտասարդ ընկերներ: Ուզում եմ նոր մարդկանց հետ էլ աշխատել, որպեսզի ձեռագրային փոփոխություն լինի»,- պատմեց երգչուհին:

Ռաիսան Երեւանում կմնա եւս մեկ ամիս ու կվերադառնա Թեհրան, ուր իրեն են սպասում իր ստուդիայի 130 աշակերտները: Հետաքրքրվելով, թե Ռաիսա Ավանեսյանը չի՞ մտածում Հայաստան տեղափոխվելու ու այստեղ բնակվելու մասին, պատասխանեց.

«Ես մի անգամ փորձեցի գալ ու այստեղ ապրել, սակայն չստացվեց միայն մի պատճառի համար` ֆինանսական տեսանկյունից այստեղ շատ դժվար է ապրելը: Ակումբում երգող երգիչը 3-4 ժամ կենդանի երգելուց հետո ստանում է ընդամենը 15.000 դրամ, ինչն ուղղակի ծիծաղելի է ու աշխարհում նման բան չկա. ես շատ ավելին ստանում եմ Թեհրանում մեկ պարապմունքի դիմաց: Դժբախտաբար, մեր ակումբային երգիչները շատ ցածր աշխատավարձ են ստանում, շատ կցանկանայի, որ այդ հարցը շտկվեր: Ինքս շատ եմ սիրում Հայաստանը, անկեղծորեն` մեծ հաճույքով կապրեի այստեղ ու երբեք չէի գնա, սակայն, ցավոք, չկան համապատասխան պայմաններ, որպեսզի մարդն իրեն լիարժեք զգա ու գոյատեւի»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ուժգին երկրաշարժ` Իրանում ՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանին Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է «Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետին Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվել Իրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿ Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա Ֆիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասին Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում Լույս չի լինելու Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմը Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկայումԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր ԱվետիսյանԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ Ֆիննական ծոցում հրդեհ է բռնկվել ռուսական «Սպարտա II» բեռնանավի վրա Թեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը» 13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնի Շատ կարևոր է մեզ կրկին չգցել նույն վիճակի մեջ․ Փաշինյան Հարի Քեյնը վիրահատվել է Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք ՉալաբյանՌուսական կողմը շատ լավ պատկերացում ունի, թե հայկական տնտեսությունում ինչ է կատարվում. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտնել է` ով է աշխարհի ամենահզոր մարդը