Ջասթին Բիբերը երկրպագուներին ծաղիկներ է բաժանել
ՖՈՏՈՋասթին Բիբերը հիացրեց իր երկրպագուների ահռելի բանակին Լոնդոնի իր համերգից հետո:

Երգիչը իր երկրպագուներին արեց երևի թե ամենահաճելի անակնկալը. նա վարդերը բաժանեց իր երկրպագուհիներին, ովքեր նրան համերգից հետո հետևել էին մինչև Tape գիշերային ակումբի մոտ:

Ըստ ականատեսների՝ Բիբերը վարդերը գնել էր փողոցում աշխատող ծաղկավաճառից:

Ջասթինը ամբոխի մեջ մտավ թիկնապահների օգնությամբ և սպիտակ, վարդագույն և կարմիր վարդերով և ժպիտով բաժանեց ծաղիկները: Երկրպագուներն ուղղակի հիացած էին:

Ջասթինի Լոնդոնի այս համերգը վերջինը չէր: Երգիչը վերադառնալու է մյուս ամիս:
Հիշեցնենք, որ Ջասթինը Բիբերի լոնդոնյան համերգի ժամանակ հրաշալի ժամանակ էր անց կացնում նաև Դեյվիդ Բեքհեմի 5-ամյա դուստր Հարփեր Բեքհեմը: Նա Բիբերի փոքրիկ երկրպագուհին է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



