Հինայով դաջվածքներ՝ Թումանյանի այգում (լուսանկարներ)
ԼԱՅՖՎերջերս Արեւելյան մշակույթին բնորոշ ամեն ինչ լայն տարածում է գտել Հայաստանում։ Հինայով դաջվածքները բացառություն չեն, եւ դրանք նույնպես մեծ ուշադրության են արժանացել մեզ մոտ։
Մարմնի վրա հինայով պատկերներ նկարելը կոչվում է Մեհնդի։ Ի տարբերություն դաջվածքի՝ այն ժամանակավոր է եւ պահպանվում է մոտ 3 շաբաթ։ Մեհնդին առավելապես տարածված է արաբական երկրներում, Հնդկաստանում, Հյուսիսային Աֆրիկայում, Մալայզիայում եւ Ինդոնեզիայում։ Շատ հնդիկներ հավատում են, որ մեհնդին երջանկություն է պարգեւում ու պաշտպանում անհաջողություններից։ Հարսանիքի ժամանակ նույնպես հինայով պատկերներ են նկարում, իսկ մնացած հինան լցնում են հողի մեջ, որպեսզի ամուսնությունը լինի հարատեւ եւ առանց դավաճանությունների։
Սեպտեմբերի 6-ին Թումոյի այգում Մեհնդիի վարպետ Արեւ Սուրյան բոլոր ցանկացողների մարմնին հինայով պատկերներ էր նկարում։
Նշենք, որ յուրաքանչյուր պատկեր իր իմաստն ունի, սակայն ամենակարեւոր իմաստն այն է, թե ինչ միտք է վարպետը դնում նկարում եւ ինչ է մարդը մտածում այդ պահին։
Մելինե Տոնոյան



