Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընտրական օրենսգրքի ոդիսականը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում այսօր քննարկվում էր Ընտրական օրենսգիրքը։ Քննարկումը, սակայն, աչքի չէր ընկնում ակտիվությամբ և  մի շարք հայտարարություններից այն կողմ չանցավ։ Ըստ էության, սա նաև տրամաբանական է, քանի որ իրականում հայաստանյան ընտրությունների խնդիրը տարիներ շարունակ եղել է ոչ թե օրենքի կամ օրենսգրքի թերությունները, այլքաղաքական կամքը։

Վերջերս ընդդիմությունը և իշխանությունը հանդես եկան համատեղ հայտարարությամբ  և հուշագրով՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների շուրջ։ Խորհրդարանական ընդդիմությունն այս հուշագիրը հայտարարեց քայլ առաջ։

Սակայն արդյո՞ք օրենսգրքում փոխված կամ բարեփոխված այս կամ այն դրույթը երաշխավորելուէ ընտրական գործընթացի՝ժողովրդավարությանը համապատասխան նորմերով կազմակերպում, դժվար է ասել։ Ըստ էության անցած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ բուն ընտրությունների օրը կատարվող ընտրական գործընթացով շատ քիչ բան է որոշվում։ Սա նշանակում է, որ հայաստանյան իշխանությունը դեռևս չունի այն քաղաքական կամքը, որը կերաշխավորի ազատ և ժողովրդավարական ընտրությունների կազմակերպում։ Այս պատճառով իշխանությունը փորձում է իր խնդիրները լուծել կամիր ձայներն ապահովել մինչ ընտրությունների օրը։

Այստեղ արդեն էական չէ, թե ինչ գործիքակազմ է կիրառվում՝ վարչական ռեսո՞ւրս, ընտրակաշա՞ռք, թե՞ այլ մեխանիզմ, կարևորն այն է, որ կրկին անցած ՏԻՄ ընտրությունների օրինակով, զուտ քվեարկության պրոցեսը համեմատաբար հանգիստ և օրինականության շրջանակում է պահվում։

Անշուշտ, պետք է շեշտել, որ Գյումրիում և Վանաձորում իշխանությունն իր թեկնածուների հաղթանակը ապահովելու քայլերն իրականացրեց արդեն ընտրությունից հետո, սակայն սա մասնավոր դեպք է և պայմանավորված է այս երկու քաղաքներում համամասնական ընտրակարգի ներդրմամբ։ Ի դեպ, երկու քաղաքներում էլ գրեթե բոլոր թեկնածուները համակարծիք են, որ ընտրությունների օրն աղաղակող կամ որոշիչ ընտրախախտումներ չեն արձանագրվել, այսինքն՝ սա ցույց է տալիս, որ եթե անգամ զուտ քվեարկության օրը իշխանությունները պատրաստ են գործի չդնել ընտրակեղծիքներ իրականացնելու իրենց ողջ հնարավորությունները,այդուհանդերձ, պատրաստ չեն հանձնել իշխանությունը, ինչի արդյունքում էլ Վանաձորում և Գյումրիում քաղաքապետերի ընտրությունն անցավ սկանդալայինև գաղջ մթնոլորտում։

Սա նշանակում է, որ անգամ կատարյալ ընտրական օրենսգրիքի առկայությունը որևէ կերպ չի կարող երաշխավորել ազատ ու թափանցիկ ընտրություն, եթե իշխանությունը չունի կամ չի ուզում ունենալ  քաղաքական կամք և պատրաստ չէ ընտրության հետևանքով հանձնել իշխանությունը։

Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

 
 
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումը