Արտակարգ դեպք Երևանում. բեռնատար վերելակը պոկվել է և 80 մետրից ընկել անդունդը. կա 2 վիրավոր. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթ փողոցից 2 միջին տարիքի տղամարդ մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ կոտրվածքներով, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վիրավորները նշված փողոցում շենքի կառուցման ժամանակ բեռնատար վերելակի խափանման և շուռ գալու հետևանքով մոտ 80 մետր գլորվելով ընկել են անդունդը: Վիրավորներից մեկին նշված հատվածից դուրս են բերել քաղաքացիները, իսկ մյուսին՝ փրկարարները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Շարունակությունն՝ այստեղ
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



