Սեյրան Օհանյանը` Հայաստանի հաջորդ նախագահը դառնալու հավանականության մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսել է ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հնարավորության մասին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ցանկանո՞ւմ է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնել, Սեյրան Օհանյանը կոչ արեց ապրել այսօրվա իրականությամբ և այն պատասխանատվությամբ, որը կրում է պաշտպանության նախարարը:
«Նախ, այսօր ես իմ տեղն ունեմ կառավարման համակարգում: Ես հպարտ եմ, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն եմ, և իմ ուսերի վրա դրված է չափազանց մեծ պատասխանատվություն»,-նշեց նախարարը:
Նախարարն ընդգծեց, որ ինքը հայ ժողովրդի հետ միասին կրում է պաշպանական քաղաքականության ծանր պատասանատվությունը՝ հավելելով, որ պետք չէ այլ բաների մասին մտածել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



