Դավիթ Լոքյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ստրասբուրգ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն` մասնակցելու Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 31-րդ նստաշրջանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարմա ն և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կոնգրեսի լիագումար նիստում Դավիթ Լոքյանը հանդես կգա ելույթով: Նիստի շրջանակներում տեղի կունենա քննարկում ՀՀ ՏԻՄ ընտրությունների գնահատման առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության տեղեկատվական զեկույցի շուրջ: Նախատեսվում է նաև կարծիքների փոխանակում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի հետ:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



