Ոստիկանության աշխատակիցները խոշտանգել են կալանավորին. ՀՔԾ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արտաշես Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մարտի 17-ին ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնի պետի տեղակալը և նույն բաժնի օպերլիազորը խոշտանգել են իրեն, բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին' պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ: Այդ կերպ ոստիկանության ծա ռայողները ստիպել են իրեն խոստովանել քաղաքացի Մ. Ո.-ի բնակարանի գողությունը, իբր, իր կողմից կատարելու հանգամանքը:
Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից, Արտաշես Ա.-ի հաղորդման հիման վրա խոշտանգման դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



