ԵԱՏՄ-ի եւ Իսրայելի բանակցությունների առաջին փուլը տեղի կունենա նոյեմբերին Կալինինգրադում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱզատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ Եվրասիական տնտեսական միության եւ Իսրայելի միջեւ բանակցությունները կսկսվեն Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում նոյեմբերին կայանալիք հանդիպմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտնել Է Թել Ավիվում Ռուսաս տանի դեսպանությունը:
Իսրայելի հետ բանակցային գործընթացի գործարկման որոշումը ինտեգրացիոն միավորման մասնակից հինգ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարները հաստատել են մեկ տարի առաջ փորձագետների հանձնարարականների հիման վրա:
«Նոյեմբերին Կալինինգրադում նշանակված Է ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների առաջին փուլի անցկացումը Եվրասիական տնտեսական միության եւ Իսրայելի միջեւ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



