ՄԱԿ ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի վերաբերյալ ՌԴ հայտարարությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ուկրաինան արգելափակել են ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանի կողմից առաջարկված հայտարարության նախագիծը, որն աջակցում է Հալեպում ութժամյա հումանիտար ընդմիջմանն ու Սիրիայում ահաբեկիչների ու ընդդիմության սահմանազատմանը։
Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մեր ընկերներից մի քանիսը նորից ցույց տվեցին իրենց իսկական դեմքը։ Երեք մշտական անդամները, որոնց իհարկե միացավ Ուկրաինան։ Նրանք չգիտեն, թե ինչ են իրականում ուզում, նրանց անհնար է գոհացնել»,- ասել է դիվանագետը։ Նա հավելել է, որ չգիտի, թե հատկապես ինչը չի գոհացրել չորս երկրների պատվիրակություններին ռուսական հայտարարության նախագծում։
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



