Ասադն ու Պուտինը քննարկել են սիրիական ճգնաժամը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի ու Ռուսաստանի նախագահներ Բաշար Ասադն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են սիրիական ճգնաժամը, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ Պուտինը հաստատել է Սիրիայի հարցում Ռուսաստանի հաստատակամ դիրքորոշումը ՝ ահաբեկչության դեմ պայքարի ու երկրի տարածքային ամբողջականության պահպանման նպատակներով։
Ասադն էլ իր կողմից շնորհակալություն է հայտնել Պուտինին միջագային ասպարեզում Ռուսաստանի ջանքերի համար ՝չնայած որոշ երկրների ճնշմանը։ Նա հաստատել է Սիրիայի վճռականությունը՝ ահաբեկչության դեմ պայքարելու ու զուգահեռաբար ազգային հաշտեցում ապահովելու ու ճգնաժամի կարգավորման համար քաղաքական գործընթացն ակտիվացնելու հարցերում։
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



