Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կառավարությունն ընդդեմ «ապօրինի հարստացման», թե՞ սովորական պոպուլիզմ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Նոր կառավարության ծրագիրը  կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում առաջարկում է քրեականացնել ապօրինի հարստացումը, համապատասխան նախապատրաստական գործողություններն իրականացնել եռամսյա ժամկետում, իսկ 6 ամսյա ժամկետում` արդեն իսկ կյանքի կոչել։

Տեսականորեն նման քայլը կարող է սկզբունքային լինել կոռուպցիայի դեմ պայքարում, սակայն այստեղ արդեն հարց է ծագում, թե ինչքանով կառավարությունը կցանկանա դա իրականացնել։ Նախ և առաջ արդեն իսկ պարզ է, որ ներկա ծրագիրը, թեկուզ տեսականորեն, գործելու է մինչև 2017թ. ապրիլը, այսինքն, եթե անգամ ներդրվի վերը նշված մեխանիզմը,միևնույն է, այն իրագործվելու է այլ ծրագրի շրջանակում և հավանաբար նաև այլ կառավարության կողմից։

Այստեղ, սակայն, խնդիրը միայն ծրագիրն ու այն իրականացնողները չեն, այլ այն թիրախը, որին հարվածելու է նման օրենսդրական փաթեթի իրականացումը։  Հայաստանում ոչ ոքի համար գաղտնիք չենբոլոր այն պաշտոնյաների ու գործիչների անունները, որոնց պատկանող ունեցվածքը որևէ կերպ համեմատական չէ նրանց ստացած աշխատավարձին կամ եկամուտին։ Ինչպես ասում էր հայտնի պաշտոնյան, սա փոքր երկիր է, ու բոլորը բոլորի մասին գիտենգրեթե ամեն ինչ։  Տարիներ շարունակ ակնհայտորեն ապօրինի հարստացած այս պաշտոնյաների կամ այսպես կոչված քաղաքական գործիչների ռեսուրսներն ապահովել են իշխանությունների վերարտադրությունը և ընտրական ու քաղաքական մնացյալ գործընթացներում իշխանության կուսակցության հաղթանակը։

Ըստ էության, առկա վարչակարգն իր տարբեր ճյուղավորումներով, կարելի է ասել, որ հիմնված է հենց ապօրինի հարստացածների ու ապօրինի հարստության վրա։ Կարո՞ղ են արդյոք նման պայմաններում ներկա կառավարությունն ու նորանշանակ վարչապետը հարվածել այն վարչակարգի հիմքերին, որը ներկայացնում են, դժվար է հավատալ, սակայն եթե դա տեղի ունենա և ներդրվի համապատասխան օրենսդրական փաթեթ, ապա արդյո՞ք դա կունենա հետադարձ ուժ, թե մեր ապօրինի հարստացածները կշարունակեն վայելել իրենց կուտակածն ու հարստահարածը, իսկ օրենքը կտարածվի միայն նորելուկ հարստացողների վրա։

Ամեն դեպքում հուսանք, որ  կառավարության նախաձեռնությունը կպսակվի հաջողությամբ, որի արդյունքը կլինի շատ ավելի տպավորիչ, քան կարող ենք պատկերացնել։ Սակայն, ամեն դեպքում, գետը չթռած հոպ չենք կարող ասել։

Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումը