Հայաստանը երկարաձգում է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունը հավանություն տվեց զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին ԱՄՆ-ի հետ համաձայնագրի երկարաձգմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ 2000 թվականին ստորագրված համաձայնագիրը կերկարաձգվի ևս 7 տարով:
Ըստ համաձայնագրի, կողմերը կխոչընդոտեն միջուկային զենքի, ինչպես նաև դրա հետ անմիջականորեն կապված նյութերի, տեխնոլոգիաների, գիտելիքների, քիմիական ու կենսաբանական զենքի տարածմանը:
Այդ գործում աջակցություն ցուցաբերելու համար ԱՄՆ-ն, ըստ անհրաժեշտության, Հայաստանին տրամադրում է սարքեր, տեխնոլոգիաներ, ինչպես նաև խորհրդատվություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



