Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վաղը Վարսերում կհուղարկավորեն 18-ամյա Հռիփսիմեին. եղբայրը տեղյակ չէ, որ նա մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Armtimes.com-ը գրում է.

Երեւան-Սեւան ավտոճանապարհին հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով վիրավորված 3 անձը, այդ թվում՝ վթարված ուսանողականի վարորդը, շարունակում են բուժում ստանալ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: 3 վիրավորն էլ նյարդավիրաբուժության կլինիկայում են:

Կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը մեր զրույցի ընթացքում տեղեկացրեց, որ ուսանողականի վարորդ Գագիկ Ստեփանյանը երեկ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար: Ստեփանյանը, հիշեցնենք, ունի ողնաշար-ողնուղեղային վնասվածք, սակայն ողնուղեղի ֆունկցիայի խախտում չկա:

Հիվանդասենյակներում բուժումը շարունակում են նաեւ վթարի հետեւանքով զոհված Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակչուհի Հռիփսիմե Գասպարյանի եղբայրը՝ 20-ամյա Հրանտ Գասպարյանը եւ նույն գյուղի բնակչուհի Շահանե Սմբատյանը: Ֆանարջյանն ասաց, որ Շահանեն առաջիկա օրերին դուրս կգրվի:

Բավարար է նաեւ Հրանտ Գասպարյանի վիճակը, սակայն դուրս գրման մասին դեռ վաղ է խոսելը: Հարցին՝ Հրանտը գիտակցության հետ կապված խնդիրներ չի՞ ունենա, պրոֆեսորը պատասխանեց. «Ունի խնդիրներ, վիճակն ընդհանուր գնահատվում է բավարար»:

Հիշեցնենք, որ Հրանտ Գասպարյանը վթարի հետեւանքով ստացել էր գլխուղեղի վնասվածք:

Վաղը Վարսեր գյուղում տեղի կունենա 18-ամյա Հռիփսիմեի հուղարկավորությունը: Ամբողջ գյուղը շոկի մեջ է կատարվածից: Մեր տեղեկություններով Հրանտը տեղյակ չէ քրոջ մահվան մասին եւ մեծ է հավանականությունը, որ չի մասնակցի հուղարկավորությանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին ժամը 08:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի ուսանողներին դեպի Երեւան տեղափոխող «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին հարվածել էր «Օպել» մակնիշի ավտոմեքենային, կողաշրջվել, որի հետեւանքով «Մերսեդես-Սպրինտեր» ավտոմեքենայում եղած 18-ամյա ուսանողուհի Հռիփսիմե Գասպարյանը մահացել էր, եւս 7 ուսանող եւ 2 մեքենայի վարորդները տեղափոխվել էին հիվանդանոց: Ավելի ուշ վիրավորներից 6-ը, որոնք տեղափոխվել էին Հրազդանի բժշկական կենտրոն, դուրս էին գրվել:

Վարսերի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Ավետիսյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Mercedes Benz Sprinter-ը 50-ամյա Գագիկ Ստեփանյանին տրամադրել էր Վարսերի գյուղապետի թեկնածու Հուսիկ Սեդրակյանը՝ բարեգործական հիմունքներով ուսանողներին Երեւան տանելու համար: Ուսանողականը գործում էր ընդամենը 2 օր: Հիշեցնենք, որ առաջիկա կիրակի՝ հոկտեմբերի 23-ին Վարսերում ընտրություններ են տեղի ունենալու: Վարսերցիները պետք է ընտրություն կատարեն համայնքի ղեկավարի թեկնածուներից Հուսիկ Սեդրակյանի եւ գործող համայնքապետ Զավեն Հարությունյանի միջեւ:

Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը