Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ի՞նչ է թաքցնում ձեր «ճակատագրի» թիվը

ԼԱՅՖ

Համաձայն նումերոլոգիայի՝ ծննդյան ամսաթիվը մարդու ճակատագրի ամենակարևոր թիվն է: Այն ձեր անձի վերաբերյալ ինֆորմացիա է պարունակում: Ստուգենք՝ արդյոք դա այդպես է:

Անհրաժեշտ է ծննդյան ամսաթվի բոլոր թվերը գումարել իրար այնպես, որ ստանաք միանիշ թիվ: Ենթադրենք՝ դուք ծնվել եք 1977 թվի մարտի 5-ին: Կատարեք պարզ մաթեմատիկական հաշվարկ՝ 05.03.1977' 0+5+0+3+1+9+7+7=32, 3+2=5: Այսպիսով, ձեր թիվը 5-ն է: Դե ինչ, մնում է հասկանալ, թե ճակատագիրը ինչ է «պատրաստել» ձեզ համար:

 1 - Այս թիվը բնորոշ է բնածին լիդերներին, որոնց համար շատ դժվար է գտնվել մեկ ուրիշի ենթակայության տակ: Համարվում են օրիգինալ մտածելակերպով անձինք, աչքի են ընկնում կազմակերպչական ունակություններով: Կարողանում են համոզել, կենտրոնանալ և հասնել իրենց առջև դրված ցանկացած նպատակի: Սակայն երբեմն լինում են չափազանց ինքնավստահ:

 2 - Այս մարդիկ չեն կարող ապրել անհամաձայնության մթնոլորտում: Նրանց համար շատ կարևոր են իրենց շրջապատի հետ ջերմ հարաբերությունները: Նրանց հետ շփվելը հեշտ և հուսալի է: Ունակ են լսելու և ընկալելու ուրիշի խնդիրները, հեշտությամբ հարթել դրանք և ելք գտնել բարդ իրադրություններից:

 3 - Այս թվի տակ ծնված մարդիկ շամպայնի պես կայծկլտում են: Շփվող են, կրեատիվ, ամեն տեղ գրեթե միշտ գտնվում են ուշադրության կենտրոնում: Սակայն առօրյա, առանց զվարճությունների կյանքը նրանց համար ձանձրալի է, այդ պատճառով էլ սիրում են իրենց շուրջը ստեղծել տոնական մթնոլորտ: Չնայած այդ ամենին՝ կարողանում են սիրել և լինել սիրված:

 4 - Այս մարդիկ հավասարակշռված և նպատակասլաց են: Բնույթով անխոնջ աշխատավորներ են և ունակ են տարբեր բնագավառներում հասնել հաջողությունների: Պարտականություններից չեն խուսափում և պատրաստ են անգամ իրենց վրա լրացուցիչ «բեռ» վերցնել:

 5 - Սա այն մարդկային տեսակն է, ովքեր աչքի են ընկնում յուրօրինակ խելքով, անսպառ էներգիայով, հումորի լավ զգացումով և սովորաբար դառնում են ընկերախմբի «հոգին»: Սակայն, այդ ամենով հանդերձ, գնահատում են իրենց ազատությունը, չեն սահմանափակվում հասած հաջողություներով և ձգտում են էլ ավելի առաջ շարժվել: Հետաքրքրասեր են, սիրում են արկածներ:

 6 - Հարմարվող, վիճաբանության ժամանակ հեշտությամբ զիջող և փոփոխություններին արագ վարժվող մարդիկ են: Միևնույն ժամանակ խելամիտ են և գնահատում են գեղեցիկը: Նրանց թերությունը չափից շատ կասկածամտությունն է:

 7 - Այս թվի տակ ծնված մարդիկ փիլիսոփաներ են և խորը մտածողներ: Սիրում են բոլոր հարցերում խորանալ և պարզել բոլոր մանրամասները: Նրանք ներամփոփ են և դժվարությամբ են իրենց շատ մոտ թողնում մարդկանց, համարվում են գաղտնապահ մարդիկ:

 8 - Այս մարդիկ ունեն լավ կազմակերպչական և ադմինիստրատիվ ընդունակություններ: Սովորաբար հաջողակ են, հստակ գիտեն, թե ինչ է իրենց հարկավոր, սիրում են ուշադրության կենտրոնում լինել:

 9 - Որպես կանոն՝ այս մարդիկ արվեստի հետ մեծ կապ են ունենում և սիրում են երազանքներով ապրել: Նրանց գրավում են առեղծվածները և գիտության հետ կապված մասնագիտությունները: Նրանց կյանքում հսկայական դեր է խաղում սիրած մարդու հետ հարաբերությունները: Սիրում են հոգ տանել մարդկանց նկատմամբ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է «Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետին Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվել Իրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿ Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա Ֆիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասին Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում Լույս չի լինելու Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմը Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկայումԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր ԱվետիսյանԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ Ֆիննական ծոցում հրդեհ է բռնկվել ռուսական «Սպարտա II» բեռնանավի վրա Թեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը» 13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնի Շատ կարևոր է մեզ կրկին չգցել նույն վիճակի մեջ․ Փաշինյան Հարի Քեյնը վիրահատվել է Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք ՉալաբյանՌուսական կողմը շատ լավ պատկերացում ունի, թե հայկական տնտեսությունում ինչ է կատարվում. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտնել է` ով է աշխարհի ամենահզոր մարդը Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համարՄեր երկրում իրավիճակը հեռու է իդեալական լինելուց․ Փեզեշքիան