Բրեդ Փիթի որդին հայտնել է, որ չի ցանկանում տեսնել հորը
ՖՈՏՈԱշխարհահռչակ դերասաններ Բրեդ Փիթի ու Անջելինա Ջոլիի ապահարզանի գործընթացը դեռ շարունակվում է: Ինչպես նշում է liza.ua-ն՝ նրանց որդի Մեդոքսը Անջելինայի կողմն է անցել և այլևս չի ցանկանում տեսնել հորը:
Ինչպես հայտնում է աղբյուրը, երբ դեռ ամուսնական զույգը միասին էր, նրանք վեճ են ունեցել ինքնաթիռում, որին խառնվել է 15-ամյա Մեդոքսը, իսկ Փիթը հարվածել է նրան: Երևում է, որ Փիթի ու Մեդոքսի հարաբերությունները վաղուց էին լարված:
Հենց այդ վեճից հետո է Ջոլին ապահարզանի դիմել: Նրանց ընտանիքն արդեն վաղուց կատարյալ չէր, իսկ զույգն այլևս երջանիկ տեսք չուներ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ավարտվում է դատարանի որոշումն այն մասին, որ Ջոլին խնամակալություն ունի երեխաների նկատմամբ: Առջևում ևս մեկ դատավարություն կա, որի ընթացքում կպարզվի, թե ինչպիսին կլինի աստղային զույգի ապագան: