Բրեդ Փիթը խնդիրների մասին պատմում է Ջոլիի հորը
ՖՈՏՈԱյսօր արդեն գրել ենք, որ ՀԴԲ-ի գործակալները հարցաքննել ենԱնջելինա Ջոլիին եւ երեխաներին: Նրանց հետաքրքրել են Փիթի եւ Մեդոքսի միջեւ տեղի ունեցած միջադեպի մանրամասները: Էնջին հայտարարել է, որ Բրեդն օդանավում բղավել է Մեդոքսի վրա եւ կոպիտ է եղել: Գործակալները Մալիբուում Ջոլիի տանը երեք ժամ են անցկացրել: Աղբյուրների տեղեկացմամբ՝ նրան Ջոլիի պատմության մեջ որեւէ հետաքրքիր բան չեն գտել, որից կարելի էր կառչել:
Իսկ մինչ այդ, Փիթն իր խնդիրներն ո՞ւմ է պատմում: Հետաքրքիր է, բայց փաստ. Փիթը զրուցում է Էնջիի հոր՝ Ջոն Վոյթի հետ:
Բրեդը, աղբյուրի փոխանցմամբ, նրա հետ շատ մտերիմ է, եւ Ջոլին այնքան էլ ուրախ չէ այդ փաստի առիթով:
«Նա իսկապես զայրացած է հոր վրա: Նրան անհանգստացնում է այն, որ հայրը շփվում է Բրեդի հետ: Անջելինան շփվում է Վոյթի հետ, բայց գրեթե ոչինչ նրան չի պատմում, քանի որ չի վստահում»,- հայտնել է Ջոլիի մերձավոր շրջապատի աղբյուրը:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE