Արցախի նախագահն ընդունել է ԵՊՀ մի խումբ դասախոսների եւ ուսանողների
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Երեւանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Երեւանի պետական համալսարանի դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպումները կրում են պարբերական բնույթ՝ դրանք որակելով հետաքրքիր ու պահանջված:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



