Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«ՀԺ»․ Կարեն Կարապետյանը «ստուգարք է» հանձնում «սպիտակ» բիզնեսին. «մանրուքները» աչքից չեն վրիպել

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը վերջապես ԱԺ-ում ներկայացրեց իր կառավարության ծրագիրը:

Առաջին հայացքից սա շարքային իրադարձություն է` կառավարություններ շատ են եղել, ծրագրեր՝ նույնպես:

Սակայն Կարեն Կարապետյանի կառավարությունը կամա թե ակամա առանձնանում է մյուսներից: Այնպես է ստացվել, որ այս կառավարությունից շատ մեծ սպասումներ ունեն, ինչպես հենց Կարեն Կարապետյանն է ասում, «սպիտակ» բիզնեսի ներկայացուցիչները:

Վերջիններս առայժմ մեծ հույսեր են կապում այս կառավարության հետ, եւ դա պայմանավորված է հենց Կարեն Կարապետյանի անձով: Ցանկություն ունի՞ եւ կարո՞ղ է արդյոք նա շոշափելի քայլեր իրականացնել տնտեսության ստվերային հատվածը էապես կրճատելու ուղղությամբ, զգալի հարվածներ հասցնել կոռուպցիային, սանձել մոնոպոլիստների ու օլիգարխների «բեսպրեդելը» եւ այլն:

Հենց դրանից է կախված, թե որքանով իրենց ավելի հարմարավետ ու պաշտպանված կզգա «սպիտակ» բիզնեսը: Իսկ դրանից էլ մեծ հաշվով կախված է, թե կզարգանա՞ արդյոք մեր տնտեսությունը:

Այս իմաստով երեկ Կարեն Կարապետյանը «ստուգարք էր» հանձնում «սպիտակ» բիզնեսին: Ու չի կարելի չնկատել, որ Կարեն Կարապետյանին հատուկ «դրայվը» երեկ նկատելիորեն նվազել էր: Այսպես ասենք, «դրայվի» «դոզան» այնքան չէր, որքան նախկինում: Երկրի եւ տնտեսության առջեւ կանգնած հիմնական` արմատական խնդիրների վերաբերյալ հարցերին վարչապետը մի տեսակ կաշկանդված էր պատասխանում. այդպես էլ համոզիչ ձեւակերպում չտվեց, թե ինչպես է իր կառավարությունը հաղթահարելու կոռուպցիան, ինչպես է տնտեսությունը ազատելու օլիգարխների ճիրաններից:

Նման հարցերին նա տալիս էր ընդհանուր, ըստ էության ոչինչ չասող պատասխաններ: Իսկ «սպիտակ» բիզնեսի ուշադրությունից նման «մանրուքները» չեն վրիպում: Այսօր նա կշարունակի «ստուգարք» հանձնել, իսկ գնահատականները պարզ կդառնան առաջիկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Երևանում է (տեսանյութ) Ադրբեջանով Հայաստան կուղարկվի յոթ վագոն հացահատիկ Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը 19-ամյա ֆուտբոլիստը մահացած է գտնվել իր տանըՄենք ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Փաշինյան Ռուսական հարվածներից հրդեհվել է Կիև-Պեչորյան մայրավանքը, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ․ զոհեր կանԱրման Ծառուկյանը արձագանքել է Թոփուրիայի անակնկալ պարտությանը «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Ջուր չի լինի մի շարք հասցեներում Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասինԸնդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ. Թրամփ Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով. Լևոն Ազիզյան Երեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՓոխարժեքների տատանումներ Հայաստանում․ ինչ են ցույց տալիս վերջին տվյալներըՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանՄունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին ԿԺԴՀ-ի ապամիջnւկայնացման հարցը վերջնականապես փակված է. ԱԳՆ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Աշխարհի առաջնությունը չեն հաղթում առաջին խաղով. Անչելոտին՝ Մարոկկոյի դեմ գրանցված սայթաքման մասինՌիո դե Ժանեյրոյում օդում 2 ուղղաթիռ է բախվել․ զոհվել է առնվազն 6 մարդՔաղցկեղ, որը «սպասում է 40 տարի». մեզոթելիոմայի թաքնված համաճարակ ԱՄՆ-ում Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» լավագույն խաղացող Երգիչ Ջեյսոն Դերուլոյին համացանցում խստորեն քննադատել են՝ իր 1 միլիոն դոլար արժողությամբ շնաձկների ակվարիումի համարԻրանի մասնակցության բացակայության դեպքում Մերձավոր Արևելքում անվտանգության նոր համակարգը դատապարտված է ձախողման. ԱրաղչիԿորուստ՝ Ագնեսա Շահնազարյանի ընտանիքումԵրկու տարում 117% աճ․ Իրանը մեծացնում է արդյունահանումը խոշորագույն գազային նախագծումԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ին12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել էՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան«Ռեալը» համաձայնության է հասել Մարկ Կուկուրելյայի հետ Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին կոչ է արել զսպել Իսրայելին. «Լավ ոստիկան – վատ ոստիկան» խաղը հնացել է Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Զելենսկին հայտնել է Թրամփի հետ «հիանալի» զրույցի մասին. «Մենք գաղափարներ ունենք, թե ինչպես մոտեցնել խաղաղությունը»Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանՊարսից ծոցի երկրների հետ բազմաթիվ հարցեր ու թյուրըմբռնումներ լուծման ճանապարհին են. Իրանի նախագահԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն ու «Volkwagen»-ըՊուտինը հեռախոսով շնորհավորել է Թրամփին 80-ամյակի առթիվ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում էԳիտնականները մշակել են գել դեղերն ուղիղ կերակրափող հասցնելու համար «Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանՕմանի ափերի մոտ խորտակվել է հնդկական Virat 1 նավըԻսպանիայում ընթացքի ժամանակ շրջվել է զբոսաշրջային ատրակցիոն-գնացքը․ 17 մարդ վնասվածքներ է ստացել