Լողացող սարքը թույլ է տալիս ձկներին հիանալ շրջապատող աշխարհով (լուսանկարներ, տեսանյութ)
ԼԱՅՖԴանիական Velda ընկերությունը ստեղծել է Floating Fish Dome կոչվող սարքը, որն իրենից ներկայացնում է ջրի վրա լողացող ապակե գմբեթ, որի մեջ անցնելով՝ ջրում լողացող ձկները կարող են հիանալ իրենց շրջապատող աշխարհով, գրում է Bored Panda-ն։
Նորարարական սարքն արժե 200 դոլար։ Սարքը փորձարկվել է ճապոնական կարպ-կոյ տեսակի ձկան մասնակցությամբ։
Այս ձկները բուծվել են Ճապոնիայում՝ 1820-ականներին, և ունեն բազմաթիվ գունավորումներ։ Դրանց կյանքի տևողությունը 25-35 տարի է, չնայած այդ ձկնատեսակին պատկանող Հանակո անունով ձուկն ապրել է ռեկորդային 225 տարի։





Աղբյուրը` Tert.am
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



