Շեյխերը գնացքում. Դուբայի միլիարդատեր ղեկավարն ու որդին՝ լոնդոնյան մետրոյում
ՖՈՏՈԱրաբ շեյխերն ու միլիոնատերերը սիրում են հանգստանալ ու ժամանակ անցկացնել Լոնդոնում՝ ցուցադրելով իրենց շքեղ, երբեմն անգամ ոսկեզօծ մեքենաներն ու դրանց ավտոշարասյունը։ Ճիշտ է, ՄԱԷ-ի վարչապետ եւ փոխնախագահ, Դուբայի Էմիրության ղեկավար Մուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթումը Շեյխ Մուհամեդը նույնպես ամռանը նախընտրում է լինել Մեծ Բրիտանիայում (որտեղ ի դեպ, կրթություն է ստացել), սակայն որոշել է մետրոյով շրջել Լոնդոնում։


Ըստ Forbes-ի՝ 4 միլիարդ կարողություն ունեցող շեյխին ուղեկցել է նրա որդին՝ Համդան իբն Մոհամմադ ալ-Մաքթումը, որը հոր հետ արված լուսանկարները հրապարակել է սոցցանցերի իր էջերում։

Ի դեպ, հայր ու որդու արաբական ավանդական հագուստի փոխարեն նախընտրել են սովորական բլուզ եւ տաբատ համադրությունը։


1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



