Մեքսիկայի ու ԱՄՆ-ի սահմանին գտել են թունել՝ երկու տոննա թմրանյութով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ իշխանությունները հոկտեմբերի 21-ին հայտնել են, որ ՄԵքսիկայի հետ սահմանին թունել են գտել, որն օգտագործվում էր թմրանյութեր տեղափոխելու համար։
ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության տվյալներով, թունելից առգրավվել է երկու տոննա թմրանյութ, որը պատրաստ էր առաքման։ Թմրանյութերի տեսակը չեն ճշգրտում։ Թունելը գտնվում էր մեքսիկական Տիխուանա օդանավակայանի կողքին՝ տեղի դաշնային ոստիկանության շտաբ բնակարանից մի քանի փողոց այն կողմ, հայտնում է Notimex–ը։
Վերջին տարիներին Մեքսիկայի ու ԱՄՆ-ի սահմանին հաճախ են հայտնաբերում նման թունելներ։ Իշխանությունները համարում են, որ թմրաթրաֆիկից բացի դրանք օգտագործվում են նաեւ Մեքսիկայից ու Կենտրոնական Ամերիկայի երկրներից ԱՄՆ միգրանտների ապօրինի տեղափոխման համար։
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



