Խոշոր երկաթուղային վթար՝ Կամերունում. կա 55 զոհ, 600 վիրավոր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿամերունում ողբերգական երկաթուղային վթար է տեղի ունեցել։ Ռելսերից գնացքի դուրս գալու հետևանքով զոհվել է առնվազն 55 մարդ, ևս 600-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Վթարը տեղի է ունեցել մայրաքաղաք Յաունդեից 120 կմ հեռավորության վրա՝ գծի վրա, որը միացնում է այն երկրի խոշորագույն քաղաք Դուալայի հետ։
Նշվում է, որ գնացքում 1300 մարդ է եղել՝ ի տարբերություն սովորական 600 հոգանոց ուղևորափոխադրման։ Գնացքի նման ծանրաբեռվածությունը բացատրվում է քաղաքներն իրար կապող կամրջի՝ ավելի վաղ տեղի ունեցած փլուզմամբ։ Կամուրջը փլուզվել էր տեղատարափ անձրևների պատճառով։







1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



