Ամերիկայում ավարտվել է ռեակտորի 40 տարի տևած շինարարությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Թեննեսի նահանգի «Ուոթերս-Բար» ԱԷԿ-ում ավարտվել է երկրորդ ռեակտորի շինարարությունը։ Սա առաջի ատոմային ռեակտորն է, որն ԱՄՆ-ը շահագործման է հանձնում XXI դարում։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը։
Շինարարությունը տևել է մոտ 40 տարի և արժեցել շուրջ 5 մլրդ դոլար։ 2007 թվականին աշխատանքները գրեթե ավարտվել էին, սակայն 2011 թվականին ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով անվտանգության պահանջները խստացվել էին, ինչի հետևանքով շահագործումը կրկին հետաձգվել էր։
1150ՄՎտ հզորությամբ ռեակտորը կարող է էներգիայով ապահովել 650 հազար տուն։
Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի 62 ատոմակայաններում գործում է 100 միջուկային ռեակտոր, ևս 4-ը կառուցվում են 2013 թվականից։
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



