Արկադի Փելեշյանը ներողություն է խնդրում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆHenaran.am-ը գրում է.
Ինչպես հայտնել ենք, հոկտեմբերի 4-ին տեղի էր ունեցել միջադեպ՝ «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանի և Վանաձորում Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանի միջև:
Henaran.am-ը զրուցել է Արկադի Փելեշյանի հետ՝ փորձելով հասկանալ՝ արդյո՞ք վերջինս զղջում է իր արարքի համար:
«Ես՝ որպես քրիստոնյա, ցանկանում եմ պաշտոնապես ներողություն խնդրել իմ քրիստոնյա եղբորից՝ Վանաձորում Հայ Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ Ռաֆիկ Գրիգորյանից՝ հոկտեմբերի 4-ի միջադեպի կապակցությամբ, իմ արարքների համար՝ հայցելով նրա ներողամտությունը», – ասաց Արկադի Փելեշյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



