Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այդ անիծյալ պատմությունը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Վերջին մի քանի օրերին Ռուսաստանը երկու բարձր դեմքերի մակարդակով, նախ՝ Լավրովի, ապա՝ Զախարովայի շուրթերով խոսեց Թուրքիայի դերի մասին: Եթե դա պայմանավորված լիներ միայն ռուս-թուրքական վերջին մերձեցման ֆոնով, ապա դա բավականին նորմալ կդիտարկվեր: Հետո շատ տրամաբանական կլիներ, եթե մենք որևէ կերպ չարձագանքեինք երրորդ երկրների միջպետական հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին: Սակայն խնդիրն այն է, որ այս երկու պետությունները` Թուրքիան և Ռուսաստանը, ունեն շահեր մի տարածաշրջանում, որտեղ գտնվում է նաև Հայաստանը: Եվ նրանց մերձեցումը ամենատարբեր ասպեկտներում չի կարող չվերաբերել Հայաստանին:
 
Անշուշտ, մենք կարող էինք բոլորովին այլ դիրքերից գնահատել ու մասնակցել այդ հարաբերությունների զարգացմանը, եթե նորմալ արտաքին քաղաքականություն ունենայինք, իսկ արտաքին քաղաքական կուրսի հիմքում դրված չլիներ դաշնակցական սահմանափակ մտածողության պատային իրավիճակները: Բայց մենք այդ ամենը չունենք, ուստի պետք է անդրադառնանաք այն իրականությունից ելնելով, ինչ ունենք հիմա:
 
Ռուսաստանի հայտարարությունները հետաքրքրական էին հատկապես այն ասպեկտում, երբ խնդիրն առնչվում է Արցախյան հիմնահարցին, այսինքն՝ տարածաշրջանային գործընթացներում Թուրքիայի ակտիվացում ասելով ռուսական կողմը հասկանում է նաև այդ պետության ներառումը Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում: Սա առնվազն աբսուրդ է մի քանի կետերից ելնելով, որոնց կանդրադառնանք ստորև: Բնական կլիներ, եթե մեր ԱԳՆ-ն գոնե հայտարարության մակարդակով անդրադառնար այդ հարցին, բայց, ինչպես ասում են, հանգուցյալի հետևից կամ լավն են ասում կամ ոչինչ: Իսկ ինչո՞ւ գոնե այս փուլում Թուրքիան չպետք է մասնակցի այդ գործընթացին:
 
Նախ՝ փաստենք, որ Ռուսաստանի մասնակցությունը որպես միջնորդ կամ հաշտարար, արդեն իսկ միջազգային մի շարք նորմերի խախտում է: Այդ պետությունն ունի սահմաններ համակարտության կողմերից մեկի՝ Ադրբեջանի հետ, և, անկախ հայտարարություններից, շահագրգիռ կողմ է: Մեկ այլ, Հայաստանի հետ սահմաններ և խնդիր ունեցող պետությանը ներառել այս գործընթացում, զուտ իրավական տեսանկյունից ոչ այլ ինչ է, եթե ոչ այդ նորմերի կրկնակի խախտում: Թուրքիան, հաշվի առնելով փակ սահմանները և Ցեղասպանության խնդիրը, աշխարհում ղեկավարում է հակահայկական լոբբինգը: Այս տեսանկյունից, ամենալուսավոր երազում անգամ դժվար է պատկերացնել, որ այդ երկրի արտաքին քաղաքականության պատասխանատուները կարող են չեզոքություն դրսևորել մեկ այլ զգացմունքային հարցում:
 
Մեկ անգամ չէ, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են ադրբերջանական ղեկավարությանը անվերապահորեն աջակցելու մասին: Ավելին ̀ այդ հայտարարությունները միշտ կրել են շեշտված հակահայկական բնույթ, երբեմն՝ սպառնալիքներով լեցուն, որոնք վերաբերել են Արցախի տարածքները ազատելուն: Այս հիմնավոր փաստարկներից հետո, թերևս տարակուսել կարելի է, թե մեր ռազմավարական դաշնակիցն ինչպես է կարողանում նման «կոպտագույն վրիպում թույլ տալ»: Պարզից էլ պարզ է, որ բանակցող կողմերից մյուսները ̀ Եվրոպան, ի դեմս Ֆրանսիայի, ԱՄՆ-ն և ի վերջո, երևի նաև Հայաստանը, թույլ չեն Թուրքիայի ակտիվ ներգրավումը այս գործընթացին:
 
Ուստի, պետք է միայն ենթադրել, որ ռուսական այս հայտարարությունները ներքին ինչ-որ տարակարծությունների արդյունք են, որոնք առաջ են եկել հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում:
 
Հիշելով թուրքերին՝ ռուսները պարզապես թուր են ճոճում մեր գլխին: Թե ինչ հակասություններ են, այս պահին հստակ չենք կարող խոսել: Դրա պատասխանը թերևս ժամանակը կտա: Բայց մեկ այլ հանգամանքի մասին արդեն անցյալ ժամանակով կարող ենք խոսել, որի իրավունքը տալիս է մեզ պատմությունը: Թուրք-ռուսական ցանկացած մերձեցում և ռուսների կողմից թուրքական գործոնի օգտագործումն անդառնալի կորուստներ է պարգևում Հայաստանին և հայերին:
 
Կհաջողվի՞ խուսափել այս անգամ, դժվար է ենթադրել, հատկապես նման դիվանագիտություն ունենալու պարագայում:
 
Վահրամ Թոքմաջյան
 
 Past.am վերլուծաբան
Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում