Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աղջիկս մայրիկի նման շուտ նեղացող ու շուտ էլ հաշտվող է. Մարիամ Մելիքյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Այսօր դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյան դստեր մեկ ամյակն է: Մեկ տարի առաջ այս օրը Մարիամը համալրեց երիտասարդ մայրիկների շարքն ու իր խոսքով, ձեռք բերեց կյանքի ամենամեծ հարստությունը:

Life.panorama.am-ի հետ զրույցում Մարիամը պատմեց, որ այսօր մեծ ու ճոխ խնջույք չի կազմակերպի, քանի որ ամուսինը Հայաստանում չէ.

«Այսօրը առաջին հերթին ինձ համար է տոն, մեկ տարի է, ինչ աշխարհի ամենաերջանիկն եմ, աղջիկս իմ ամենամեծ ձեռքբերումն է, իմ սերը, իմ ուրախությունը: Նրա ծնունդի պարգեւած երջանկությունը ինձ համար անպատմելի է, վստահ եմ` մայրիկներն ինձ կհասկանան: Անկեղծ ասած` ես ու ամուսինս ուզում էինք մեր Միլայի մեկ ամյակին նաեւ մկրտել նրան, սակայն քանի որ Գոռի գործերը չդասավորվեցին, որ այսօր գա Երեւան, ուստի որոշեցինք մկրտությունը տեղափոխել մեր աղջկա երկու ամյակին: Այսօր մեր մտերիմների ու շատ մոտ հարզատների հետ միասին փոքրիկ խնջույք կկազմակերպենք, որտեղ ամեն բան լինելու է իմ աղջկա նման թիթիզ, լի գույներով ու ժպիտներով»- պատմեց Մարիամն ու խոսեց մեկամյա դստեր մասին.

«Աղջիկս գնալով ինձ է նմանվում, արդեն զգում եմ, որ մայրիկի նման շուտ նեղացող ու շուտ էլ հաշտվող է: Նա ամեն ինչից ուրախանում է, իրեն փոքրիկ բաներն էլ կարող են երջանկացնել: Միլան նաեւ շատ հետաքրքրասերն է, անընդհատ կարող է շուրջը նայել ու ամեն բան զննել, երբեմն անգամ ընկերուհիներս կատակում են` ասելով, որ շրջապատում ամեն ինչից պետք է տեղյակ լինի»:

Ի դեպ` հեռուստադիտողը Մարիամ Մելիքյանին շուտով կտեսնի նոր սիթքոմում: Մեզ հետ զրույցում դերասանուհին նշեց, որ շատ էր կարոտել հեռուստատեսային աշխատանքին.

«Դադարը որքան էլ հարգելի էր, բայց կարոտն իսկապես մեծ էր: Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը եւ ուրախ եմ, որ հնարավորություն ստեղծվեց մասնակցել «Change» սիթքոմում»,- նշեց նա ու ընդգծեց, որ աղջիկը իր բացակայությունը չի զգա.

«Քանի որ սիթքոմները սովորաբար կարճ նկարահանումներ են ունենում, ուստի ժամանակն էլ քիչ է վատնվում: Թերեւս հենց դա էր պատճառը, որ առաջարկն ընդունեցի, արդյունքում աղջիկս շաբաթվա մեջ միայն մեկ օր ինձ չի տեսնի, իսկ այդ ընթացքում նրա խնամքով կզբաղվեն մայրս ու մեր դայակը, ով արդեն դարձել է մեր ընտանիքի համար հարազատ մարդ»,- հավելեց նա:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել