Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի գործով վճիռն անփոփոխ են թողել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի գործով վճիռն ուժի մեջ է մնում, որոշել է Եգիպտոսի վճռաբեկ դատարանը, փոխանցում է BBC-ն:
Դատարանը մերժել է Մուրսիի եւ «Մուսուլման եղբայրների» 12 առաջնորդների բողոքը: 2015-ի ապրիլին քրեական դատարանը Մուրսիիի եւ շարժման մի քանի անդամների 20 տարվա ազատազրկման էր դատապարտել: Դատավորները գործի ֆիգուրանտներին մեղավոր էին ճանաչել «Ալ Իթթիհադիա» նախագահական նստավայրի մոտ բողոքի մասնակիցներին սպանելու մեջ:
Անցյալ տարվա մայիսին Մուրսիին մահվան էին դատապարտել 2011-ին բանտից զանգվածային փախուստ կազմակերպելու համար, իսկ 2016-ի հունիսին Մուրսին ցմահ բանտարկության էր դատապարտվել պետական դավաճանության եւ Կատարի օգտին լրտեսություն անելու համար:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



